«Վերջին ամիսները ինձ համար սև էին». Վահան Բիչախչյանը վերադարձել է մարզումներին «Ժիլինայի» հետ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Վերջին ամիսները ինձ համար սև էին». Վահան Բիչախչյանը վերադարձել է մարզումներին «Ժիլինայի» հետ (տեսանյութ)

«Ժիլինան» սկսել է նախապատրաստական շրջանը 2019/20 մրցաշրջանի համար: Թիմը 26 ֆուտբոլիստներով հավաք է սկսել, որին շուրջ 1 տարվա դադարից հետո մասնակցում է նաև Վահան Բիչախչյանը: Սլովակիայի առաջնության մեկնարկը նախատեսված է հուլիսի 20-ին:

«Ժիլինայի» մարզիչը շեշտել է, որ Բիչախչյանի վերադարձը շատ լավ նորություն է թիմի համար:

«Ես կհիշեմ այս շրջանը մինչև կյանքիս վերջ: Սա շատ դժվար փուլ էր ինձ համար, ցավերով լի: Հիմա ամեն ինչ անցյալում է, ես շատ լավ եմ զգում: Բայց դա իրոք շատ երկար հատված էր ինձ համար:

Կարոտել էի ամեն ինչ՝ տղաներին, հանդերձարանը, «Ժիլինան», «Ժիլինայի» գույները: Ինձ համար վերջին ամիսները շատ սև էին, ուստի կարիք ունեի վերադառնալու դեղին-կանաչ մթնոլորտին, դրական գույներին:

Վերջին մեկ ամսում անհատական մարզումներ էի անցկացնում Հայաստանում ֆիզիոթերապևտի հետ, բուժման շատ կուրսեր եմ անցել: Առողջ եմ:

Նոր մրցաշրջանը նոր սկիզբ է ինձ համար: Ցանկանում եմ «Ժիլինային» օգնել իմ ամբողջ սրտով: Հուսով եմ նոր մրցաշրջանը ինձ ավելի շատ խաղային րոպեներ ու երջանիկ պահեր կպարգևի»,-ասել է Բիչախչյանը:

19-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ պաշտոնական հանդիպման է մասնակցել 2018 թվականի սեպտեմբերի 11-ին՝ փոխարինման մտնելով Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի հետ խաղում: Բիչախչյանը դրանից հետո գտնվել է ապաքինման գործընթացում, որի վերջին հատվածն անցկացրել է Իսպանիայում՝ ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոյի գլխավորությամբ: Գյումրեցի ֆուտբոլիստը մինչ Սլովակիա մեկնելը կարճ ժամանակահատված մարզվել է իր նախկին թիմի՝ «Շիրակի» հետ:

Հավելենք, որ «Ժիլինան» Սլովակիայի ավարտված առաջնության հիմնական փուլում 12 թիմի պայքարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, սակայն հետագայում, երբ առաջին 6 տեղեր զբաղեցրած թիմերն առանձին փուլում սկսել են պայքարել չեմպիոնության ու եվրագավաթային ուղեգրերի համար, գրավել է ընդամենը 4-րդ տեղը: «Ժիլինան» նոր մրցաշրջանում չի մասնակցելու եվրոպական ակումբային մրցաշարերին:

Վահան Բիչախչյան. «Հունիսի 12-ից «Ժիլինայի» հետ կսկսեմ նախապատրաստվել նոր մրցաշրջանին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վահան Բիչախչյանը մեկնել է Սլովակիա և միացել «Ժիլինային»

Հայկական ակումբների թոփ-5 գոլերը եվրագավաթներում 2015-19թթ. (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվում Վահան Բիչախչյանի «Ժիլինայում» ու ինչու ամեն ինչ այնքան էլ վատ չէ մեզ համար

Վահան Բիչախչյան․ «Ես զանգ կամ նամակ չեմ ստացել․ հիմա սպասողական վիճակ է»

«Ժիլինայի» ֆուտբոլիստները ստիպված կլինեն նոր ակումբներ փնտրել

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում (տեսանյութ)

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Տիգրան Բարսեղյանն ընդդեմ Վահան Բիչախչյանի․ ֆուտբոլիստները չելենջ են անցկացրել (տեսանյութ)

Վահան Բիչախչյան․ «Գոլ բաց թողնելուց հետո սկսում ենք ավելի լավ խաղալ․ պիտի 0-0-ի ժամանակ այդպես գործենք» (տեսանյութ)

Վահան Բիչախչյան․ «Գլուխ կախելու պատճառ չունենք․ արժանապատիվ խաղ ենք ցուցադրել» (տեսանյութ)

Վահան Բիչախչյան․ «Շատ երկար էի սպասել այս խաղին․ հուսով եմ՝ արդարացրինք սպասելիքները» (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Սլովան Բրատիսլավայի» երկրորդ թիմի դեմ խաղում

Բիչախչյանը հագեցնում է մոտ 10 ամսվա «քաղցը», Բալեկյանը՝ մրցում արգենտինական գրանդի հետ (տեսանյութ)

Վահան Բիչախչյանի գոլը «Դուբնիցայի» դեմ խաղում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը դաշտ է մտել ու անմիջապես դարձել հաղթական գոլի հեղինակ

Վահան Բիչախչյան. «Հունիսի 12-ից «Ժիլինայի» հետ կսկսեմ նախապատրաստվել նոր մրցաշրջանին»