Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԼՈՌԻ»    

22 հոկտեմբերի, ժ.16:30, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ  

6 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 1 անգամ, «Լոռին»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-7

«Գանձասար-Կապան»՝ 9-րդ տեղ (4 միավոր), «Լոռի»՝ 6-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Հանդիպմանը նախապատրաստվելու համար «Գանձասար-Կապանն» ընդամենը 3 օր է ունեցել: Նախորդ տուրում կապանցիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեցին «Արարատին»՝ վճռորոշ գոլը բաց թողնելով ավելացված ժամանակում: Դա առաջնությունում գանձասարցիների անցկացրած 5 հանդիպումներում կրած 3-րդ պարտությունն էր:

Լուսանկարը՝ «Արարատի» մամուլի ծառայության

2․ «Լոռին» առաջնության վերջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 23-ին՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»: Դա առաջնությունում վանաձորցիների 2-րդ հաղթանակն էր:

3․ «Գանձասար-Կապանն» ու «Լոռին» այս տարի առաջին անգամ են մրցավեճի բռնվելու: Մրցակիցների վերջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին և ավարտվել է «Լոռիի» հաղթանակով՝ 2-1:

Մրցակիցների միջև կայացած վերջին 4 հանդիպումներում «Գանձասար-Կապանին» չի հաջողվել առավելության հասնել «Լոռիի» նկատմամբ՝ կրելով մեկ պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Լոռիի» նկատմամբ գանձասարցիները տոնել են 2018թ. նոյեմբերի 25-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով Լուբամբո Մուսոնդայի և Միհրան Մանասյանի խփած գոլերի շնորհիվ:

4․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում Գևորգ Նռանյանը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղը կանցկացնի:

5․ Գանձասարցիներից ընթացիկ առաջնությունում առայժմ ամենաարդյունավետը Վբեյմար Անգուլոն, Գեղամ Հարությունյանն ու Ռոկաս Կրուշնաուսկասն են, որոնք 2-ական գոլ են խփել:

«Լոռիի» կազմում մեկական գոլի հեղինակ են դարձել Տիմուր ՌուդոսելսկինՆաոր Աբուդին և Կլաուդիր Մարինի Ջունիորը:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Լոռի»՝ Ջոնել Դեսիրե՝ 2 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել Կասպարովի նման փորձառու դարպասապահին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Դավիդ Կամպանյա. «Խաղի ընթացքում 3 անգամ սխեմա փոխեցինք» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Մենք նվերներ մատուցեցինք, որից հետո սպասելի էր, որ մրցակիցը կփակվի ու կխաղա ըստ հաշվի» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն հրավիրվեմ հավաքական, այլ նաև խաղերի մասնակցեմ» (տեսանյութ)