Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները հայտարարել է, որ եթե ինքը 4-5 գոլ ավելի խփեր, գուցե Ֆրենկ Լեմպարդը շարունակեր գլխավորել լոնդոնյան ակումբը:
«Երբ նոր ակումբ ես տեղափոխվում գոլահարի կարգավիճակով, պետք է գոլեր խփես: Մեղավորություն էի զգում, որ մեծ թվով գոլային պահեր բաց թողեցի:
Մեղավոր եմ զգում ակումբի, նախկին մարզչի, նաև իմ առաջ, քանի որ ես գոլեր խփելու մեծ ցանկություն ունեի:
Կարծում եմ՝ եթե ես 4-5 գոլ ավելի խփեի, նախկին գլխավոր մարզիչը գուցե դեռ այստեղ լիներ: Այդ պարագայում գուցե մենք 2-3 խաղ ավելի հաղթեինք, բայց չեմ ուզում անցյալին նայել, քանի որ առջևում ապագան է:
Անցյալն անցյալ է, ու պետք է առաջ շարժվել: Մի փոքր մեղավորություն, իրոք, զգում եմ, բայց սա ֆուտբոլ է: Առջևում մենք մեծ թվով խաղեր ունենք: Նոր սկիզբ է բոլորիս համար, ինձ համար՝ նույնպես»,- ասել է Վերները Sky Sports-ի հետ զրույցում:
«Գուցե մեր մեղքով է». Տուխելը՝ Վերների անարդյունավետ խաղի մասին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո