Վերները դժգոհ է ու ուզում է հեռանալ - VNews
Բաժիններ

Վերները դժգոհ է ու ուզում է հեռանալ

դժգոհ է ու ուզում է հեռանալ - Վերները դժգոհ է ու ուզում է հեռանալ

Գերմանիայի հավաքականի ու «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները դժգոհ է ակումբում իր կարգավիճակից, ու եթե այն չփոխվի, ֆուտբոլիստը կդիմի թիմի ղեկավարությանը՝ իրեն գալիք ամռանը տրանսֆերի հանելու խնդրանքով՝ հաղորդում է The Telegraph-ը:

Ֆուտբոլիստի դժգոհությունը գագաթնակետին է հասել «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած հանդիպմանը, որում լոնդոնյան ակումբը զիջեց նվազագույն հաշվով: «Ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն օգտագործեց հնարավոր 5 փոփոխությունները, սակայն Վերները, այնուամենայնիվ, մնաց պահեստայինների նստարանին:

Լուկակուի ժամանումից ի վեր՝ Վերները պարտվում է մրցակցությունը բելգիացուն:

Հիշեցնենք, որ Տիմո Վերները «Չելսիի» ֆուտբոլիստ է դարձել 2020 թվականի հուլիսին: Լոնդոնյան ակումբը նրա տրանսֆերի համար 53 մլն եվրո է վճարել «Լայպցիգին»:

Նախորդ մրցաշրջանում Վերները «Չելսիի» կազմում մասնակցել է 52 խաղի՝ դառնալով 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» համար Անտոնիո Ռյուդիգերն առաջնահերթություն է

Շվայնշտայգերը՝ Ռանգնիկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

«Յուվենտուսի» աստղը՝ «Չելսիի» ու «Բավարիայի» նշանառության տակ

Քերիքն ամփոփել է «Չելսիի» դեմ կայացած խաղը

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

«Չելսիի» դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

Լուկակուն սառեցրել է իր թվիթերի օգտահաշիվը

«Չելսիի» պաշտպանը պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ

AFP Sports-ը ներողություն է խնդրել Էդուար Մենդիից

Զիեշն ու Վերները՝ «Բարսելոնայի» նշանառության տակ

Ալեգրի. «Յուվեն» ավելի ուժեղ կդառնա նույնիսկ նման պարտություններից հետո»

«Չելսին» ջախջախեց «Յուվենտուսին», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Չելսի» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

«Չելսին» հաղթեց «Լեսթերին» և մեծացրեց առավելությունը մոտակա հետապնդողների նկատմամբ (տեսանյութ)

Անրի. «Հուսով եմ՝ «Ոսկե գնդակը» կնվաճի Բենզեման կամ Կանտեն»