Աղբյուր․ Վերները մոտ է անգլիական ակումբ տեղափոխությանը, և այդ թիմը «Լիվերպուլը» չէ - VNews
Բաժիններ

Աղբյուր․ Վերները մոտ է անգլիական ակումբ տեղափոխությանը, և այդ թիմը «Լիվերպուլը» չէ

«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը՝ հաղորդում է գերմանական Sport1-ը։

Լոնդոնյան ակումբն առաջատար է գերմանացի հարձակվողի տրանսֆերային պայքարում։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի համար Վերներն առաջնահերթություն է, և հենց դրա համար մասնագետը մի քանի անգամ զանգահարել է ու զրուցել ֆուտբոլիստի հետ։

Հիշեցնենք, որ գերմանացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։ Տեղեկություններ կան, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ևս հեռախոսազրույց է անցկացրել ֆուտբոլիստի հետ։

Bild-ի տեղեկություններով էլ՝ Վերները «Չելսիի» հետ կնքելու է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի աշխատավարձի չափը «Չելսիում» կկազմի տարեկան ավելի քան 10 միլիոն եվրո։

Ավելացնենք, որ Վերները Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 25 գոլի հեղինակ։ Նա երկրորդն է Բունդեսլիգայի ռմբարկուական պայքարում ու զիջում է միայն «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը

Կլոպը ասել է, թե որքան երկար է մնալ «Լիվերպուլում» ու ինչ է անելու հեռանալուց հետո

3 ֆուտբոլիստներ, որոնց Կոնտեն ցանկանում է տեսնել «Ինտերում»

«Չելսին» խոշոր հաշվով պարտվեց «Շեֆիլդին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» սայթաքեց «Բարնլիի» դեմ տնային խաղում (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը

Հավերցը կարիերայի շարունակության նախընտրելի տարբերակ ունի

«Լիվերպուլը» խնդիրներ չունեցավ «Բրայթոնի» դեմ խաղում (տեսանյութ)

«Չելսին» գոլառատ խաղում հաղթանակ տոնեց «Քրիստալ Փելասի» նկատմամբ (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

«Վերդերը» պահպանեց տեղը Բունդեսլիգայում (տեսանյութ)

Շատ հետաքրքիր ինքնագոլ Բունդեսլիգայի անցումային խաղում (տեսանյութ)

Պաշտոնական․ «Լիվերպուլը» պայմանագիր է կնքել ԱՊԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

Ամեն ինչ՝ հանուն Հավերցի. «Չելսին» 6 ֆուտբոլիստի կվաճառի

Այսպիսի ժեստերի համար էլ Կլոպին սիրում են. գերմանացու խոստումն իր ֆուտբոլիստներին

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին