-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մանկապատանեկան մարզադպրոցներում սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ սեպտեմբերի 15-ից վերսկսվել է ուսումնամարզական գործընթացը, այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության էջը:
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական է ուղարկել իր ենթակայության տակ գտնվող 26 մարզադպրոցներ` տեղեկացնելով, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման 13-րդ կետը` վերջիններս կարող են վերսկսել ուսումնամարզական գործընթացը:
Ուսումնամարզական ծրագրերն իրականացնելիս մարզադպրոցները պետք է պահպանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, այդ թվում` իրականացնելով պարտադիր ջերմաչափում, մարզադպրոցների տարածքն ապահովելով ալկոգելով և այլ ախտահանիչ միջոցներով»:
Արայիկ Հարությունյան. «Սպորտի ոլորտում մեր որոշումները եղել են արդար ու իրականությանը համապատասխան»
Վիդեո
Ֆոտո