-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ համբուրել է «Յուվենտուսի» տարբերանշանը: Չիլիացին դա արել է թուրինյան թիմի դեմ Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում կայացած հանդիպումից առաջ (2-0): Հատկանշական է, որ նա այդ խաղի 12-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:
Հարավամերիկացի ֆուտբոլիստը մրցավեճից առաջ ջերմորեն ողջունել է «Յուվենտուսի» ավագ Ջորջիո Կիելինիին: Այն պահին, երբ նրանք գրկախառնվել են, Վիդալը համբուրել է մրցակից ակումբի տարբերանշանը:
Besito de Arturo Vidal al escudo de la Juventus. “Accidental”, supongo.pic.twitter.com/JLzVXi5E1r
— Jorge Garrett (@garrett_bol) January 17, 2021
Հիշեցնենք՝ Վիդալը 2011-2015թթ․ հանդես է եկել «բյանկոներիների» կազմում: 33-ամյա խաղացողի անվան դիմաց գրանցված է ակումբում անցկացրած 171 մրցավեճ, խփած 48 գոլ և կատարած 25 արդյունավետ փոխանցում: «Յուվենտուսի» ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն, երկրի գավաթակիր, ինչպես նաև կրկնակի սուպերգավաթակիր: Թուրինցիները 2014/15թթ․ մրցաշրջանում հասել են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել են «Բարսելոնային» (1-3):
Վիդալի գոլը «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը՝
Վիդալ․ «Մեսիի և Ռոնալդուի միջև չի կարող որևէ համեմատություն լինել»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո