Վիլիանը հրաժեշտի նամակով հայտարարել է «Չելսիից» հեռանալու մասին - VNews
Բաժիններ

Վիլիանը հրաժեշտի նամակով հայտարարել է «Չելսիից» հեռանալու մասին

«Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանն իր ինստագրամյան էջում բաց նամակով դիմել է լոնդոնյան ակումբին ու երկրպագուներին։

«Յոթ հիանալի տարիներ․․․ 2013 թվականի օգոստոսին էր, երբ առաջարկ ստացա «Չելսիից» ու հավատացի, որ հենց այստեղ պետք է խաղամ։ Այսօր ես վստահ եմ, որ դա իմ լավագույն որոշումներից էր։ Եղել են շատ երջանիկ պահեր, որոշ տխուր պահեր, տիտղոսներ ու միշտ եռանդուն վիճակ։

Այնուամենայնիվ, գավաթներից զատ, ես շատ բան սովորեցի ինքս իմ մասին։ Ես լավ զարգացում ապրեցի՝ դառնալով ավելի լավ ֆուտբոլիստ, ավելի լավ մարդ։ Յուրաքանչյուր մարզմանը, խաղին, հանդերձարանում անցկացրած ցանկացած րոպե ես սովորում էի։

Ես իսկապես երախտապարտ եմ «Չելսիի» երկրպագուներին այն ֆանտաստիկ ողջույնի համար, որին արժանացա «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում։ Շնորհակալ եմ այս ամբողջ ընթացքում անվերապահ աջակցության համար։ Եղան նաև քննադատություններ, որոնց նորմալ եմ վերաբերվում։ Կարևորագույնն այն է, որ թե՛ ջերմության, թե՛ քննադատության դեպքում ես միտվում էի ամեն ինչ անելու, որ թե՛ մարզումներին, թե՛ խաղերին շարունակեմ բարելավվել՝ մինչև «Չելսիի» մարզաշապիկով անցկացրած վերջին րոպեն։

Հիմա առաջ շարժվելու ժամանակն է։ Ես, անշուշտ, կարոտելու եմ թիմակիցներիս։ Կարոտելու եմ ակումբի անձնակազմին, որ միշտ ինձ որդու պես է վերաբերվել, ու ես կարոտելու եմ երկրպագուներին։ Հեռանում եմ գլուխս բարձր՝ այն հստակ գիտակցումով, որ այստեղ հաղթել եմ ու լավագույնն արել «Չելսիի» մարզաշապիկով։

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, Աստված օրհնի ձեզ»,- գրել է Վիլիանը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

AN OPEN LETTER TO THE FANS OF CHELSEA FOOTBALL CLUB . . They were seven wonderful years. In August 2013 when I received the offer from Chelsea, I was convinced that this was where I had to play. Today I am certain that it was the best of decisions. There were so many happy times, some sad, there were trophies and it was always very intense. . . Yet, beyond the trophies, I learnt a lot about myself. I developed a great deal, becoming a better player and a better person. With each training session, with each game, with every minute spent in the dressing room, I was always learning. . . I am really grateful to the Chelsea fans for the affectionate way they welcomed me at Stamford Bridge and their support throughout my time at the club. There was also criticism, which is normal, what is important though is that both the affection and criticism drove me to always give my all in every training session, every game, to be constantly improving until my very last minute in a Chelsea shirt! . . The time has now come to move on. I am certainly going to miss my teammates. I will miss all the staff at the club who’ve always treated me like a son and I will miss the fans. I leave with my head held high, safe in the knowledge that I won things here and always did my best in a Chelsea shirt! . . My heartfelt thanks go out to all of you and God bless you! . Willian Borges da Silva

Публикация от Willian Borges Da Silva (@willianborges88)

Պեդրոյի հրաժեշտի նամակը «Չելսիին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վերները խոստովանում է. «Դա տեսնելուց հետո այնքան էլ չէի ցանկանում «Չելսի» տեղափոխվել»

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

«Նա մեր օրերի Յոհան Կրույֆն է»․ Ռալֆ Ռանգնիկ

Պաշտոնական. Էդուարդ Մենդին՝ «Չելսիի» ֆուտբոլիստ

Կայ Հավերցի հեթ-տրիկը նպաստեց «Չելսիի» ջախջախիչ հաղթանակին (տեսանյութ)

Տիագո Սիլվան իր նորամուտը կնշի «Չելսիի» կազմում

Ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղի գնդակը (լուսանկարներ)

Լեմպարդը հաստատել է, որ «Չելսին» ևս մեկ ֆուտբոլիստի ձեռքբերման եզրին է

Մենդիի տեղափոխությունը «Չելսի» ռեկորդային կլինի Լիգա 1-ի համար

35-ամյա Տիագո Սիլվան ցանկանում է մասնակցել ԱԱ 2022-ին

Տիագոն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել «Լիվերպուլում» իր նորամուտի խաղում

«Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին», Սադիո Մանեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Չելսի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աղբյուր․ Էդուար Մենդին «Չելսիի» նոր դարպասապահն է

«Ֆուտբոլում հիմա նորմալ է նման գինը»․ Հավերցը՝ իր տրանսֆերային արժեքի մասին