-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես հայտնի է, Լա լիգան ցանկանում է «Վիլյառեալ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումն անցկացնել Իսպանիայի սահմաններից դուրս, ավելի կոնկրետ՝ Մայամիում, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է այդ տարբերակին։
Երկու կողմերը հանդիպել են դատարանում, որի որոշման համաձայն՝ խաղը չի կարող անցկացվել Մայամիում՝ հաղորդում է BBC-ն։
Նշենք, որ 16-րդ տուրի շրջանակում կայանալիք այդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 6-ին։ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ երկրի սահմաններից դուրս նախատեսված հանդիպումները պետք է ունենան բոլոր կողմերի հաստատումն առնվազն խաղի մեկնարկից 21 օր առաջ։
Այսպիսով՝ Լա լիգան պետք է ստանա ՈՒԵՖԱ-ի, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի, ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՄԼՍ-ի համաձայնությունն ամենաուշը մինչև հաջորդ հանգստյան օրեր, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում իր համաձայնությունը տալ։
Ավելացնենք, որ մեկ տարի առաջ Լա լիգան ցանկանում էր ևս մեկ հանդիպում՝ «Ժիրոնա» – «Բարսելոնա» խաղն անցկացնել ԱՄՆ-ում, սակայն այդպես էլ թույլտվություն չստացավ։
Կատարե՛ք խաղադրույք Իսպանիայի Լա Լիգայի խաղերի վրա:Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո