-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը Esporte Interativo-ին տված հարցազրույցում տարբեր թեմաների է անդրադարձել:
«Ռոդրիգոյի հետ խաղաժամանակը կիսե՞լը. Զիդանի համար որոշումներ կայացնելը դժվար է, մեզ համար նույնպես հեշտ չէ: Բոլորն էլ ցանկանում են խաղալ: Զիդանը փորձում է հավասարաչափ բաշխել խաղաժամանակը, և դա իսկապես այդպես է՝ բոլորս էլ հավասարաչափ ենք խաղում, բացի Կազեմիրոյից (ծիծաղում է – խմբ.): Ես ու Ռոդրիգոն իրար շատ ենք օգնում, մենք մրցակիցներ չենք: Ուրախ եմ, որ Ազարը վերադառնում է, նա կուժեղացնի թիմը:
«Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունը բարդ է լինելու երկու թիմերի համար էլ: «Ռեալը» միշտ Չեմպիոնների լիգային առանձնահատուկ է մոտենում, իսկ «Սիթին» գիտի լավ ֆուտբոլ խաղալ:
Մենք հատուկ աշխատանքներ ենք տանում Զիդանի ու նրա օգնականների հետ, որ իմ արդյունավետությունը կատարելագործվի: Բայց չեմ անհանգստանում գոլերի պակասից. դեռ 19 տարեկան եմ, գոլերն անպայման կգան», – ասել է բրազիլացին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո