Viva Benzema. Ֆրանսիայում պահանջում են Բենզեմայի վերադարձը հավաքական - VNews
Բաժիններ

Viva Benzema. Ֆրանսիայում պահանջում են Բենզեմայի վերադարձը հավաքական

Կարիմ Բենզեմայի՝ «Ռեալում» անցկացրած հրաշալի մրցաշրջանն ու Իսպանիայի չեմպիոնությունն անտարբեր չի թողել ֆրանսիական մամուլին, ֆրանսիացի երկրպագուներին ու նույնիսկ ՖՖՖ նախագահին:

Հեղինակավոր L’Equipe պարբերականն իր հերթական համարը նվիրել է Կարիմին՝ վերնագրելով այն Viva Benzema:

«Բենզեման այս պահին աշխարհում ֆրանսիացի լավագույն ֆուտբոլիստն է. մինչդեռ Մբապեն մարտից չի խաղում, Գրիզմանն էլ չի կարողանում ադապտանալ «Բարսելոնային», Բենզեման փայլեց «Ռեալում»: Եթե «Ոսկե գնդակը» չչեղարկվեր, Կարիմը լավ շանսեր կունենար այն ստանալու», – գրել է L’Equipe-ը, որը շեշտում է նաև ֆրանսիացի երկրպագուների՝ Բենզեմային կրկին հավաքականում տեսնելու ցանկության մասին:

«Տիտղոսակիր «Ռեալում», կորած՝ Ֆրանսիայում», – գրել է Le Monde-ի լրագրող Ժերոմ Լատան:

«Բենզեման իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց: Չեմ կարող ասել՝ նա լավագույնն էր, թե ոչ, չեմ դիտել բոլոր խաղերը, բայց այս մրցաշրջանը լավագույնն էր իր կարիերայում», – ասել է ՖՖՖ նախագահ Նոել լե Գրաեն, որը նոյեմբերին փակեց հավաքականի դռները Բենզեմայի առաջ:

«Ռեալի» հարձակվողը Ֆրանսիայի հավաքականում հանդես չի գալիս 2015-ից՝ նախկին խաղընկեր Մատյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի մեջ մեղադրվելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բենզեման արձագանքել է Վինիսիուսի հետ կապված միջադեպին

Բենզեման ոչ մի փոխանցում չի կատարել Վինիսիուսին Մենդիին ասած խոսքերից հետո

Բենզեման՝ Մենդիին՝ խաղընկերոջ մասին. «Փոխանցում չկատարես նրան, նա մեր դեմ է խաղում»

Բենզեման կրկնել է Ռոնալդուի ու Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Պոգբան կարող է ավարտել միջազգային կարիերան՝ Մակրոնի հայտարարության պատճառով

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

«Գրիզմանի տեղը Ֆրանսիայի հավաքականում երաշխավորված չէ». Դեշամ

Մբապեն՝ Ռոնալդուի հետ հանդիպումից հետո. «Կուռք»

Ֆրանսիա – Պորտուգալիա և Լեհաստան – Իտալիա խաղերում հաղթողը չորոշվեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

Օզիլ. «Բենզեման նման է բրազիլացի Ռոնալդոյին»

Բենզեմա. «Հանուն Ռոնալդուի ես փոխեցի իմ խաղաոճը»

Գրիզմանը գերազանցել է Զիդանի ցուցանիշը Ֆրանսիայի հավաքականում

Ուկրաինայի հավաքականը ֆրանսիացիների դեմ հայտավորել է 45-ամյա դարպասապահի

Բենզեման դարձավ 5-րդ ֆուտբոլիստը, որ «Ռեալում» հատեց խփած 250 գոլի սահմանագիծը

«Ռեալը» ջախջախիչ հաշվով հաղթել է ընկերական խաղում

Ժիրու. «Բենզեմայի պատճառով չտեղափոխվեցի «Լիոն»