fbpx

Vivaro Battle. «Բավարիա» – «Արսենալ». Հակոբ Մարտիրոսյանի խաղադրույքները

VivaroNews.am-ի նոր նախագծում մեր փորձագետները կմրցեն Չեմպիոնների լիգայի խաղերի վրա իրենց կատարած խաղադրույքներով: 1/8 եզրափակիչը մեզ համար լինելու է որակավորման փուլ, որի արդյունքում 8 մասնակիցները կստանան իրենց դիրքերը 1/4 եզրափակչի համար: Յուրաքանչյուրս ունենք 5000-ական դրամ ամեն խաղի համար ու կարող ենք անել ցանկացած խաղադրույք: Ով կունենա ամենաշատ փողը վերջում՝ դա էլ լինելու է մեր «ականջավոր» գավաթը: Մրցույթի էստաֆետը փոխանցվում է Հակոբ Մարտիրոսյանին:

Եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ամենասպասված դիմակայություններից մեկը: Այսօր Մյունխենի «Ալիանց Արենայում» «Բավարիան» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»: «Բավարացիների» ու «զինակիրների» հանդիպումները հավակնում են մտնել Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների դասական հակամարտությունների ցուցակի մեջ՝ քանի որ վերջին 5 տարիների մրցաշարի խաղարկություններից 4-ում այս երկու գրանդները մարտնչելու են իրար դեմ: Անկախ վերջնական արդյունքներից՝ մեկ բան կարելի է պնդել վստահորեն՝ «Բավարիա» – «Արսենալ» հանդիպումները դիտարժանության պակաս չունեն: Գալիք հանդիպումը բացառություն չէ:

«Բավարիա»

Ըստ Մատս Հյումելսի՝ «Բավարական մեքենան» դեռ ամբողջ թափով չի գնում նոր մարզչի գլխավորությամբ: Սակայն ակումբը միանձնյա գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը 7 միավորի առավելությամբ և կարող է կենտրոնացնել ուժերը այս հանդիպման վրա:

«Բավարիայի» կազմից դուրս են մնացել Արտուրո Վիդալը, Քինգսլի Կոմանն ու Ժերոմ Բոատենգը՝ վնասվածքների պատճառով:

«Արսենալ»

«Զինակիրները» այս տարի կանգնեցին սովորական դարձած խնդրի առջև Պրեմիեր Լիգայում՝ չկարողանալով պահել տեմպը մրցաշրջանի երկրորդ կեսում: Պարտվելով Լոնդոնյան դերբիում առաջատար «Չելսիին», «Արսենալը» դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից՝ ևս մեկ անգամ զայրացնելով երկրպագուների բանակին և վերաբացելով հակավենգերյան տրամադրությունները: Ֆրանսիացի մասնագետի սաները պետք է այս տարի ևս ՉԼ-ում մրցեն իրենց հավանաբար ամենաանցանկալի մրցակցի հետ: Իրենց թիմակիցներին այս դիմակայության մեջ չեն կարողանա օգնել Սանտի Կազորլան, Աարոն Ռեմզին և Լուկաս Պերեսը:

Խաղադրույքներ

Hak

Վերջերս Արսեն Վենգերի սաների համար 1/16 եզրափակիչը առաստաղ է եղել, որը «զինակիրները» չեն կարողանում կոտրել արդեն բավական երկար ժամանակ: «Ալիանց Արենայում» կայացած վերջին 5 հանդիպումներից 3 ում հաղթել են տան տերերը, 1 անգամ գրանցվել է ոչ-ոքի, և 1 անգամ հաղթել է լոնդոնյան ակումբը: Այս անգամ «Բավարիան» կարժանանա ծանր ու դժվար հաղթանակի:

Hak-2

Նորություն չէ, որ այս երկուսի դիմակայությունը միշտ ապահովում է գեղեցիկ և գրավիչ ֆուտբոլ լի վտանգավոր պահերով և իհարկե գոլերով: «Ալիանց Արենայում» տեղի ունեցած 5 հանդիպումներից 3-ում երկու թիմերն էլ գրավել են մրցակցի դարպասը:Հաշվի առնելով, որ երկու մարզիչներն էլ քարոզում են հարձակողական ֆուտբոլ, մեծ տեմպով պռեսինգով, մեզ սպասվում է ինտենսիվ և գոլառատ հանդիպում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լուկա Յովիչն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Բավարիայի» միջև

«Բավարիան» սկսում է վերանորոգումը. միանգամից 7 աստղային անուն՝ տրանսֆերային ցուցակում

Բեյլն ասել է, թե որ թիմի երկրպագու է եղել մանուկ հասակում

«Արսենալը» սկսել է ուսումնամարզական հավաքը Դուբայում

Չարլզ Ուոտս․ «Եթե «Արսենալը» դուրս գա ԵԼ-ի եզրափակիչ, ապա Մխիթարյանը միանշանակ կմեկնի Բաքու»

Դե Լիգտը կատարել է ընտրությունը

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

«Թող շարունակեն խոսել». Դենիս Սուարեսի պատասխանը «Արսենալից» հեռանալու լուրերին

«Բավարիան» այս տարի իր պատմության ամենամեծ ներդրումն է անելու». «Բավարիայի» նախագահ

Գրիզմանին գնելու նոր հավակնորդներ են հայտնվել

Պահել, թե՞ վաճառել․ Football London-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանն ընդգրկվել է ԱՊԼ-ի ամսվա խորհրդանշական հավաքականում՝ ըստ InStat-ի

The Sun. «Բավարիան» Բեյլի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտն է

«Արսենալը» որոշել է Դենիս Սուարեսի ճակատագիրը

euro-football. «Մխիթարյանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել անգլիական ֆուտբոլում»

Խամես. «Զիդանի հետ երբեք խնդիր չեմ ունեցել»