fbpx

Vivaro Battle. «Բայեր Լևերկուզեն» – «Ատլետիկո Մադրիդ». Գևորգ Լոռեցյանի խաղադրույքները

VivaroNews.am-ի նոր նախագծում մեր փորձագետները կմրցեն Չեմպիոնների լիգայի խաղերի վրա իրենց կատարած խաղադրույքներով: 1/8 եզրափակիչը մեզ համար լինելու է որակավորման փուլ, որի արդյունքում 8 մասնակիցները կստանան իրենց դիրքերը 1/4 եզրափակչի համար: Յուրաքանչյուրս ունենք 5000-ական դրամ ամեն խաղի համար ու կարող ենք անել ցանկացած խաղադրույք: Ով կունենա ամենաշատ փողը վերջում՝ դա էլ լինելու է մեր «ականջավոր» գավաթը: Առաջին 4 խաղերից հետո մեր փորձագետների մոտ իրավիճակն այսպիսին է: Իսկ երկրորդ խաղային շաբաթը բացում է Գևորգ Լոռեցյանը:

Չեմպիոնների լիգան սկսում է թափ հավաքել: 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները ցույց տվեցին, որ այս մրցաշարը շարունակում է լինել ամենագրավիչն ու անկանխատեսելին: Այս շաբաթ պայքարի մեջ են մտնում Լևերկուզենի «Բայերն» ու Մադրիդի «Ատլետիկոն»: Դիեգո Սիմեոնեի թիմը վերջին երեք փորձերից երկուսում հասել է եզրափակիչ, ու այս անգամ էլ նրանք կփորձեն կրկնել այդ հաջողությունը: «Բայերն», իր հերթին, հեշտ զոհ չի հանդիսանա մադրիդյան ակումբի համար:

«Բայեր»

Ռոջեր Շմիդտի թիմը բավականին լավ մարզավիճակում է, իսկ Բունդեսլիգայի վերջին տուրում կարողացավ պատմական նվաճման հասնել՝ խփելով մրցաշարի պատմության 50,000-րդ գոլը: «Ատլետիկոյի» դեմ խաղում թիմը կունենա սեփական դաշտի առավելությունը, իսկ երկրպագուներն ամեն ինչ կանեն իրենց սիրելի ֆուտբոլիստներին առաջ մղելու համար: Թիմին չի կարողանա այս խաղում օգնել Հաքան Չալհանօղլուն, ով որակազրկված է հայտնի պատճառներով: Խաղին չեն մասնակցի նաև հարձակվող Ադմիր Մեհմեդին ու պաշտպան Ջոնատան Տահը: Հարցականի տակ է Լարս Բենդերի մասնակցությունը:

«Ատլետիկո»

Մադրիդի «Ատլետիկոն», իր հերթին, սկսել է վերգտնել իր լավագույն որակներն ու կայունացնել արդյունքները Իսպանիայի առաջնությունում: Սիմեոնեի սաները արդեն իսկ վերադարձել են լավագույն քառյակ ու մոտ են անգամ երրորդ հորիզոնականում գտնվող «Սևիլիային»: Այնուամենայնիվ, առաջիկա խաղում նրանց համար հեշտ չի լինելու, քանի որ կազմից բացակայելու են մի շարք առանցքային ֆուտբոլիստներ՝ Յան Օբլակը, Խուանֆրանը, Աուգուստո Ֆերնանդեսն ու Տիագոն:

Խաղադրույք

Loretsyan-1

Կարծում եմ, որ այս խաղում գոլեր շատ քիչ կլինեն, եթե ընդհանրապես լինեն: Երկու թիմերն էլ կփորձեն ռիսկի չդիմել, ու դա ուղղակիորեն կազդի խաղի դիտարժանության վրա: Երկուսն էլ նախորդ շաբաթ տեսան, թե ռիսկի դիմելիս ինչ տեղի ունեցավ նույն «Բարսելոնայի» կամ «Արսենալի» հետ: Այդ իսկ պատճառով կընտրեմ «Խաղի գոլերի տոտալը 1-ից քիչ» տարբերակը՝ 5.55 գործակցով: Այս տարբերակի վրա կկատարեմ 3000 դրամի խաղադրույք:

Loretsyan-2

Նաև կընտրեմ «Խաղի ելքը՝ X2 և գոլերի տոտալը 1,5-ից քիչ» տարբերակը՝ 3,68 գործակից: Այս տարբերակի հաղթելու վրա կկատարեմ 2000 դրամ խաղադրույք:

Կարծում եմ, բավականին լավ գործակիցներ են որոնք մեծ հավանականությամբ կարող են հաղթել:

Gevorg Loretsyan

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ատլետիկոն» հաղթանակ կորզեց «Վալենսիայի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

3 դեպքում «Բարսելոնան» կդառնա չեմպիոն՝ առանց խաղալու

7 թիմ արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունում

«Ատլետիկոն» հաղթանակ կորզեց «Էյբարի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

Դիեգո Կոստան որակազրկվելուց հետո հրաժարվում է մարզվել

Պաշտոնական. «Ատլետիկոն» երկարաձգեց պայմանագիրը Յան Օբլակի հետ

«Ատլետիկոն» վստահ հաղթանակ տարավ «Սելտայի» դեմ տնային խաղում (տեսանյութ)

Գոլային օրացույց #16. Ո՞վ է ապրիլի12-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Կոստայի պատիժը ամենադաժաններից էր Իսպանիայում. «Ատլետիկոն» կբողոքարկի այն

Հայտնի է, թե քանի խաղով է որակազրվել Դիեգո Կոստան

Մանչեսթերյան գրանդները կպայքարեն «Ատլետիկոյի» առանցքային խաղացողի համար

Սիմեոնե. «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նույնն են անում, բայց չեն հեռացվում»

Կոստան կարող է ծանր պատիժ կրել մրցավարին հայհոյելու համար

«Բարսան» հաղթեց «Ատլետիկոյին» և գրեթե ապահովեց չեմպիոնությունը (տեսանյութ)

«Բարսա»-«Ատլետիկո»․ առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, բայց կարմիր քարտով (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Ատլետիկո»․ մեկնարկային կազմեր