fbpx

Vivaro Battle. «Պորտու» – «Յուվենտուս». Գևորգ Մովսիսյանի խաղադրույքները

VivaroNews.am-ի նոր նախագծում մեր փորձագետները կմրցեն Չեմպիոնների լիգայի խաղերի վրա իրենց կատարած խաղադրույքներով: 1/8 եզրափակիչը մեզ համար լինելու է որակավորման փուլ, որի արդյունքում 8 մասնակիցները կստանան իրենց դիրքերը 1/4 եզրափակչի համար: Յուրաքանչյուրս ունենք 5000-ական դրամ ամեն խաղի համար ու կարող ենք անել ցանկացած խաղադրույք: Ով կունենա ամենաշատ փողը վերջում՝ դա էլ լինելու է մեր «ականջավոր» գավաթը: Առաջին 4 խաղերից հետո մեր փորձագետների մոտ իրավիճակն այսպիսին է: Այսօր մեր մրցաշարում իր նորամուտն է նշում Գևորգ Մովսիսյանը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը շարունակվում է: 1-ին հանդիպումների խաղային վերջին օրը «Պորտուն» «Դրագաու» մարզադաշտում ընդունելու է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսին»: Մասնագետներն այս դիմակայությունում ֆավորիտ են համարում իհարկե «Յուվենտուսին», սակայն դա չի նշանակում, որ գո՛նե «Դրագաուում» «Պորտուն» արժանի պայքար ցույց չի տալու:

«Պորտու»

Էշպիրիտու Սանտուի սաները գլխավորում են Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Վերջին 6 խաղերում պորտուգալական ակումբը նույնքան հաղթանակ է տարել, ինչը վկայում է թիմում տիրող ներդաշնակության, ֆուտբոլիստների՝ միմյանց հասկանալու ու փոխվստահության մասին: Սա շատ կարևոր է, քանի որ բացի անհատականից, թիմային ևս կա, ընդ որում՝ ֆուտբոլում դա կարևորագույնն է: Հատկանշական է, որ այդ 6 հանդիպումներից 3-ում «Պորտուն» սեփական դարպասը պահել է անառիկ: Այդ հանդիպումներում «Պորտուն» մրցակցի դարպասն ուղարկել է ընդհանուր 17 գնդակ, իսկ սեփական դարպասն ընդունել է 4-ը: Ստացվում է, որ «Պորտուն» մրցակցի դարպասը յուրաքանչյուր խաղում գրավել է միջինը 2,83 անգամ, իսկ սեփական դարպասն ընդունել է միջինը 0,66 գնդակ: Ամեն դեպքում սա Պորտուգալիայի առաջնությունն է, և այն չի կարելի համեմատել Չեմպիոնների լիգայի հետ: «Յուվենտուսի» դեմ «Պորտուն» շատ զգույշ է լինելու: Թիմն ամեն ինչ անելու է սեփական դարպասն անառիկ պահելու համար, հնարավորության դեպքում առաջ է մղվելու, սակայն հարց է՝ կօգտագործի՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ:

«Յուվենտուս»

«Յուվենտուսն» Իտալիայում անհամեմատելի ու կարելի է ասել՝ անհասանելի է: Թիմն արդեն 7 միավոր է գերազանցում 2-րդ հորիզոնականով ընթացող «Ռոմային» և, ինչպես երևում է, չի ցանկանում ոչ մի հնարավորություն տալ հռոմեացիներին: Վերջին տուրում «Յուվեն» 4 գնդակ ուղարկեց «Պալերմոյի» դարպասը՝ տանելով 7-րդ անընդմեջ հաղթանակը: Ինչ խոսք, «Ծեր սենյորան» «Պորտուի» հետ դիմակայության ֆավորիտն է, սակայն «Յուվենտուսին» «Դրագաուում» հեշտ չի լինելու, և դա հասկանում են նաև իտալացիները: «Յուվեն» վերջին 7 խաղում, որոնցում հաղթանակ է տարել, յուրաքանչյուր խաղում միջինը խփել է 2,1 գոլ՝ սեփական դարպասն ընդունելով 0,28 գնդակ: Այսպիսի ցուցանիշ ունենալով՝ «Յուվեն» ժամանելու է «Դրագաու» հաղթանակի ձգտումով, սակայն գիտակցելու է նաև, որ չարժե ամեն ինչ թողնել Պորտուգալիայում ու տուն դառնալ: Ի վերջո երկրորդ խաղը կայանալու է «Յուվենտուս» մարզադաշտում:

Խաղադրույքներ

Կարծում եմ՝ գոլառատ խաղ չենք տեսնելու: Տատանվում եմ 1-0, 0-0, 0-1 հաշիվների միջև, քանի որ կարծում եմ, որ թիմերն ավելի շատ դիրքային պայքար են մղելու, ընդ որում՝ պայքար ոչ թե գոլ խփելու, այլ չընդունելու: Թեև «Յուվենտուսը» դեմ չի լինի խփած գոլով վերադառնալ Թուրին, այնուամենայնիվ վատ չի լինի ոչ-ոքի տարբերակը: Ավելին՝ եթե «Յուվեն» կարողացավ առաջինը բացել հաշիվը, կարծում եմ՝ հաջորդ գոլի մասին կարելի է մոռանալ: Բուֆոնն ու տղաները կարող են առանց գնդակ ընդունելու հանդիպումն ավարտին հասցնել:

«Պորտուն» պայքար կմղի, սակայն չի կարող ինքնամոռաց գոլի գնալ, քանի որ Հիգուայինն ու ընկերներն այդ պահին սպասելիս կլինեն: Պորտուգալական ակումբը ևս մեկ գոլի կձգտի, սակայն դա անել կհաջողվի՞, թե՞ ոչ, կիմանանք հանդիպման ընթացքում: Իհարկե սեփական դաշտում հաղթելը շատ հաճելի է, սակայն կարծում եմ՝ երկու թիմերն էլ դեմ չեն լինի դիմակայության ելքը վճռել պատասխան խաղում:

Խաղադրույք 1

Movsiayan-1

Խաղադրույք 2

Mov-2

gevorg.movsisyan

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կասիլյաս․ «Ինձ դուր է գալիս, երբ կին մրցավար եմ տեսնում»

Ռոնալդուի փայլուն «թվաբանությունն» Իտալիայում

«Յուվենտուսն» «աչքերը փակ» հաղթեց Ա Սերիայի հետնապահներից մեկին (տեսանյութ)

Թոփ-5 լիգաներում ընդամենը 3 թիմերի է հաջողվել գոլ խփել բոլոր հանդիպումներում

Գոլային_օրացույց#12. Ո՞վ է փետրվարի 15-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

«Յուվենտուսն» ու «Ռեալը» կարող են խոշոր փոխանակում իրականացնել

«Չելսին» ցանկանում է Հիգուաինի «գինը գցել»

Ռոնալդուի ֆանտաստիկ վիճակագրությունը «Յուվենտուսի» կազմում

Ճակատամարտ «Այաքսի» հրաշամանուկի համար. «Յուվենտուսի» հավակնությունները մեծանում են

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

Սենսացիոն փոխանակությո՞ւն. «Յուվեն» Սալահի դիմաց առաջարկում է իր աստղերից մեկին և գումար

Ռեմսին մերժել է «Ռեալին» և «Բարսելոնային» հանուն «Յուվենտուսի»

«Ռոման» իր 19-ամյա աստղի դուբլի շնորհիվ հաղթեց «Պորտուին» (տեսանյութ)

«Ռոմա» – «Պորտու»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Պեպե. «Զարմացնելու ենք «Ռոմային»

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Ձեր Fantasy թիմում