fbpx

Vivaro Battle. «Ռեալ» – «Նապոլի». Արման Աբելյանի խաղադրույքները

VivaroNews.am-ի նոր նախագծում մեր փորձագետները կմրցեն Չեմպիոնների լիգայի խաղերի վրա իրենց կատարած խաղադրույքներով: 1/8 եզրափակիչը մեզ համար լինելու է որակավորման փուլ, որի արդյունքում 8 մասնակիցները կստանան իրենց դիրքերը 1/4 եզրափակչի համար: Յուրաքանչյուրս ունենք 5000-ական դրամ ամեն խաղի համար ու կարող ենք անել ցանկացած խաղադրույք: Ով կունենա ամենաշատ փողը վերջում՝ դա էլ լինելու է մեր «ականջավոր» գավաթը: 

Երբ վիճակահանությունից հետո հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալն» ու «Նապոլին» հանդիպելու են 1/8 եզրափակչում, շատերը շտապեցին ենթադրել, որ «Արքայական» ակումբի համար իտալական թիմի արգելքը հաղթահարելը մեծ ջանքեր չի պահանջի: Սակայն արդեն այսօր «Ռեալի» նույնիսկ ամենամոլի երկրպագուները զգուշությամբ են խոսում «Նապոլիի» մասին, որը խոստանում է նվազագույնը լուրջ պայքար մղել Զինեդին Զիդանի թիմի հետ, եթե ոչ՝ պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար:

«Ռեալ Մադրիդ»

Եթե հաշվի չառնենք Արքայական գավաթի խաղարկությունից դուրս մնալը՝ «Ռեալի» գործերն ընթանում են բնականոն հունով: Մադրիդցիները Լա Լիգայի վերջին 3 հանդիպումներում նույնքան հաղթանակ են տոնել և գլխավորում են մրցաշարային աղյուսակը, թեև մրցակիցների համեմատ 2 խաղ պակաս են անցկացրել: «Օսասունայի» հետ վերջին հանդիպումը թիմին մեծ դժվարությամբ տրվեց, ինչի հիմնական պատճառն այն էր, որ ֆուտբոլիստները մոտ 15 օր մնացել էին առանց խաղային պրակտիկայի: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հանդես է գալու սեփական հարկի տակ, ուստի փորձելու է հնարավորինս շատ գոլեր խփել՝ սեփական դարպասը պահելով անառիկ: «Ռեալը» խմբային փուլը հաղթահարեց՝ խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը, ուստի ապացուցելու բան ունի իր երկրպագուներին:

«Նապոլի»

Ասել, թե Մաուրիսիո Սարիի թիմը հիանալի մարզավիճակում է, կնշանակի ոչինչ չասել: «Նապոլին» պաշտոնական խաղերում վերջին անգամ պարտվել է նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին՝ զիջելով «Յուվենտուսին»: Դրան հաջորդած 18 հանդիպումներում նեապոլիտանական թիմը տոնել է 12 հաղթանակ և գրանցել 6 ոչ-ոքի: Արկադիուշ Միլիկի՝ մրցաշրջանի սկզբում ստացած վնասվածքից հետո մասնագետների մեծ մասը խաչ քաշեց «Նապոլիի» հավակնությունների վրա, սակայն Սարին ձևավորել է հարձակման Կալյեխոն – Համշիկ – Ինսինյե – Մերտենս քառյակը, որն ահ ու սարսափ է տարածում մրցակիցների վրա: Օրինակ՝ Մերտենսն անցկացրած վերջին 10 հանդիպումներում դարձել է 13 գոլի հեղինակ: Այս քառյակն անպայման կպատժի, եթե «Ռեալի» պաշտպանությունն առաջացնի թեկուզ չնչին ճեղքեր:

Խաղադրույքներ

Battle-Arman-1

Կարծում եմ՝ մեզ գոլառատ հանդիպում է սպասվում: «Նապոլիի» հարձակման հզորության մասին արդեն նշեցինք, և դրա հետ կապված պետք է ընդգծել, որ «Ռեալի» պաշտպանությունն էլ լավագույն վիճակում չէ: Վերջին հանդիպումներում խաղային այդ գոտում ճեղքերը շատ են, և եթե «Սելտան» գավաթային դիմակայությունների ընթացքում կարողացավ հմտորեն օգտվել դրանցից, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել նաև «Նապոլին»: Միաժամանակ, մադրիդյան թիմը կկարողանա նվազագույնը գրանցել ոչ-ոքի: Այնտեղ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, ուստի և՛ նրա գործոնը, և՛ սեփական հարկի տակ խաղալու փաստը «Ռեալին» կմղեն առաջ:

Battle-Arman-2

Չնայած երկու թիմերի կազմերն էլ հագեցած են աստղերով, որոնցից կարելի է խփած գնդակներ ակնկալել, կանգ առնենք հենց բելգիացի ֆուտբոլիստի թեկնածության վրա: Հետաքրքիր կլինի տեսնել, թե Ա Սերիայում փայլելուց հետո Մերտենսն իրեն ինչպես կդրսևորի եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 11-ակի հաղթողի հետ մրցավեճում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վիճակագրություն, որ ընդգծում է «Բարսելոնայի» գերիշխանությունը «Ռեալի» և «Ատլետիկոյի» նկատմամբ

«Ռեալի» հայտացուցակը «Խետաֆեի» դեմ խաղի համար

Բենզեմա. «Կցանկանայի, որ մարդիկ ինձ մի փոքր ավելի լավ ճանաչեին»

«Ռեալն» Ազարին ոսկով կպատի. բելգիացին աստղաբաշխական աշխատավարձ է ստանալու Մադրիդում

Զիդանի հերթական թիրախը Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է

Բենզեման այսօր կարող է կրկնել Մեսիի տպավորիչ ռեկորդը

«Եթե «Ռեալը» ցանկանում է Յովիչին, մենք շանս չունենք նրան թիմում պահելու». «Այնտրախտի» տնօրեն

Զիդան. «Որոշ ֆուտբոլիստներ ստիպված են լինելու հեռանալ»

Զիդան. «Ռեալը» 33 չեմպիոնական տիտղոս ունի, իսկ քանի՞ հատ ունի «Բարսելոնան»

Ռոնալդուն խորհուրդ է տվել գնելու 6 ֆուտբոլիստի

L’Equipe. Պոգբան հայտնել է թիմակիցներին իր որոշման մասին

«Այաքսն» իր հաջորդ հրաշամանուկին ցանկանում է գնել «Ռեալից»

Կասիլյասը կարդում է «Մոուրինյո» գիրքը

Հիգուայինը շքեղ պարգևատրում ստացավ. Գոլը նշելու ամենահայտնի ու զավեշտալի ևս 5 դեպք (տեսանյութ)

Մեծ հեղափոխության նախաշեմին. Ինչպես է «Ռեալը» մտադիր ծախսել 500 մլն. եվրոն

«Ռեալը» պատրաստ է ազատվել Բեյլից ամեն գնով