fbpx

Լրացուցիչ

Vivaro Battle. «Սևիլիա» – «Լեսթեր». Հրաչ Խաչատրյանի խաղադրույքները

VivaroNews.am-ի նոր նախագծում մեր փորձագետները կմրցեն Չեմպիոնների լիգայի խաղերի վրա իրենց կատարած խաղադրույքներով: 1/8 եզրափակիչը մեզ համար լինելու է որակավորման փուլ, որի արդյունքում 8 մասնակիցները կստանան իրենց դիրքերը 1/4 եզրափակչի համար: Յուրաքանչյուրս ունենք 5000-ական դրամ ամեն խաղի համար ու կարող ենք անել ցանկացած խաղադրույք: Ով կունենա ամենաշատ փողը վերջում՝ դա էլ լինելու է մեր «ականջավոր» գավաթը: Առաջին 4 խաղերից հետո մեր փորձագետների մոտ իրավիճակն այսպիսին է: Այսօր մեր մրցաշարում իր նորամուտն է նշում Հրաչ Խաչատրյանը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը շարունակվում է: 1-ին հանդիպումների խաղային վերջին օրը «Սևիլիան» «Սանչես Պիսխուան» մարզադաշտում ընդունելու է Անգլիայի չեմպիոն «Լեսթերին»: Մասնագետներն այս դիմակայությունում ֆավորիտ են համարում, իհարկե, «Սևիլիային», որը վերջին շրջանում հիանալի ֆուտբոլ է ցուցադրում:

«Սևիլիա»

Խորխե Սամպաոլիի սաները վերջին շրջանում բավականին հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում: «Սևիլիան» դարձավ այն թիմը, ով նախ օգնեց Մադրիդի «Ռեալին» անպարտելիության շարքը հասցնել 40-ի, իսկ ընդամենը մի քանի օր հետո Լա Լիգայի հերթական տուրի ժամանակ կարողացավ կանգնեցնել նրանց: Անդալուզիան ներկայացնող ակումբը սեփական հարկի տակ վերջին անգամ պարտվել անցած տարի: Այդ ժամանակ Սամպաոլիի սաները զիջեցին «Յուվենտուսին» 1-3 հաշվով (Չեմպիոնների լիգա, խմբային փուլ): Այդ հանդիպումից հետո «Սևիլիան» արդեն 7 խաղ է չի պարտվել «Սանչես Պիսխուանում» (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Ներկա պահին «Սևիլիան» պրիմերայում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Հոգեբանական տեսանկյունից «Սևիլիան» գերազանցում է Անգլիայի չեմպիոնին: Թիմում կարելի է առանձնացնել Սամիր Նասրիին, Ստեֆան Յովետիչին և Վիսամ Բեն-Յեդերին:

«Լեսթեր»

Չեմպիոնների լիգայի նորեկ «Լեսթերը» հիանալի անցկացրեց խմբային փուլը, եթե չհաշվենք 2-րդ կազմով «Պորտուի» դեմ հանդիպումը, որտեղ անգլիացիները զիջեցին 0-5 հաշվով: Ինչպես մրցաշրջանը, այնպես էլ այս տարին Անգլիայի չեմպիոնի համար շատ վատ է սկսվել: Ներկայումս Կլաուդիո Ռանիերիի սաները ԱՊԼ-ում զբաղեցնում են 17-րդ հորիզոնականը և մոտ են վտանգավոր գոտուն: ԱՊԼ-ի վերջին 5 խաղերում «Լեսթերը» զիջել է բոլորին, ավելին նրանք այս տարի Պրեմիեր լիգայում չեն կարողացել գոնե մեկ գնդակ խփել: Այս հանդիպումից առաջ Ռանիերին հայտարարել է, որ այս խաղը կարող է որոշիչ լինել ակումբի համար, այդ իսկ պատճառով նրանք պետք է անեն լավագույնը միայն հաջողության հասնելու համար: Եթե «Լեսթերին» հաջողվի ցուցադրել նախորդ մրցաշրջանի խաղի 50 %-ը, ապա նրանք ինչ-որ հույս կունենան այս դիմակայությունում:

Խաղադրույքներ

«Սևիլիայում» շատ լավ են հասկանում, թե ինչ կարգավիճակում է այժմ «Լեսթերը», և Սամպաոլիի թիմը ձգտելու է լուծել դիմակայության ելքը սեփական հարկի տակ: Կարծում եմ՝ իսպանացիները կհաղթեն 2 գնդակի առավելությամբ ՝ (2-0, 3-1): Այդ իսկ պատճառով որոշել եմ կատարել այս խաղադրույքը: Սակայն պետք չէ մոռանալ, որ «Սևիլիան» նաև սիրում է խաղալ 1-0 հաշվով, չնայած  դժվար է հավատալ, որ նրանք կբավարարվեն նվազագույնով:

Խաղադրույք 1

Hrach-1

 

Ինչ վերաբերվում է «Լեսթերին», ապա կարծում եմ, որ բոլորն էլ ցանկանում են նորից տեսնել այն խաղը, որը անգլիացիները ցուցադրում էին նախորդ մրցաշրջանում: Սակայն ներկայումս «Լեսթերի» հույսը Ռիյադ Մահրեզի ու Ջեյմի Վարդիի վրա է: Չնայած, որ նրանք վատ մարզավիճակում են գտնվում, սակայն նրանց անհատական խաղը կարող է օգնել «Լեսթերին» գոնե մեկ գնդակ ուղարկել անդալուզցիների դարպասը: Հաշվի առնենք նաև այն փաստը, որ մինչ օրս փլեյ-օֆֆի բոլոր հանդիպներում խաղի տոտալը բարձր է եղել: Բայց անկախ դրանից՝ «Լեսթերը» դժվար թե կարողանա դիմանալ իսպանացիների ճնշմանը, ու կարծում եմ՝ գնդակ կընդունի երկու կեսերում էլ:

Խաղադրույք 2

Hrach-2


«Ռոմայի» քթի տակից նորից ֆուտբոլիստ են տանում

Ինչպես Դեմբելեն իր խաղով ամրապնդեց տեղը «Բարսելոնայի» հիմնական կազմում ու օգնեց թիմին նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը (տեսանյութ)

Մեսին նորից իր անունը գրել է «Բարսելոնայի» պատմության էջերում

Կամային հաղթանակ, ֆանտաստիկ վերջնամաս. «Բարսելոնան»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Սևիլիա». առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին (տեսանյութ)

Պատճառ, որը Մեսիին կստիպի ջանք ու եռանդ չխնայել «Սևիլիայի» դեմ խաղում

Սուպերգավաթին ընդառաջ. Լիոնել Մեսիի բոլոր գոլերը «Սևիլիայի» դեմ խաղերում (տեսանյութ)

«Բարսելոնան» և «Սևիլիան» կկարողանան 4 փոխարինում կատարել

«Ման. Յունայթեդը» հաղթանակով մեկնարկեց Պրեմիեր լիգայի այս խաղարկությունը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր». տանտերերը նվազագույն հաշվով առաջ են հաշվի մեջ (տեսանյութ)

Այսօր մեկնարկում է Անգլիայի պրեմիեր լիգան

Մագուայերը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը

Ալեիշ Վիդալը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Կանտեն վերջին պահին հրաժարվել է բանակցություններ վարել

ԹՈՓ 10․ Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաշահավետ տրասնֆերները

Վերջին շաբաթվա TOP-5 տրանսֆերները