fbpx

Vivaro նարդու մենեջեր Էդուարդ Միրիջանյանը՝ Հայաստանի գավաթակիր

Մայիսի 30-31-ին ՀՀ Շախմատի տանը կայացավ նարդու 2017թ Հայաստանի Գավաթի խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցում էին հանրապետության տարբեր մարզերից ավելի քան 60 նարդիստներ:

Բարձրագույն՝ վարպետների խմբում տանելով մի շարք տպավորիչ հաղթանակներ եզրափակչում միմյանց հանդիպեցին Vivaro նարդու մենեջերներ Էդուարդ Միրիջանյանը և Արթուր Մուրադյանը: Հաղթանակ տանելով 11-7 հաշվով՝ 2017թ Հայաստանի գավաթակիր հռչակվեց Էդուարդ Միրիջանյանը:

Սիրողական խմբում եզրափակիչ դուրս եկան Vivaro Եվրասիական գավաթի մասնակիցներ Պողոս Մարտիկյանը և Անդրանիկ Հարությունյանը, և հաղթող ճանաչվեց Պողոս Մարտիկյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: