VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին» - VNews
Բաժիններ

VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»

.jpg - VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»
Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 30 տուր

10 Ապրիլ 2021 - 23:00

2

Ռեալ Մադրիդ

1

Բարսելոնա

1 - 0 Կարիմ Բենզեմա - 13`

2 - 0 Թոնի Կրոս - 28`

2 - 1 Օսկար Մինգեզա - 60`

Կարմիր Քարտ Կազեմիրո - 90`

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում կայանալու է Էլ Կլասիկոն՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը: VNews.am-ը ներկայացնում է երկու կարծիք, թե ինչու մրցաշրջանի ամենասպասված խաղը կհաղթեն մադրիդցիները, և թե ինչու՝ կատալոնացիները:

Լինելով «Բարսելոնայի» երկրպագու՝ հավատացած եմ, որ այս դիմակայությունում հաղթելու են հենց կատալոնացիները, ու այս հոդվածում հիմնավորում եմ՝ ինչու: Միաժամանակ ընդունում եմ իմ գործընկեր, «Ռեալի» երկրպագու Արամ Սահակյանի մարտահրավերը և ներկայացնում, թե ինչի հաշվին է «Բարսան» հաղթելու սուպերկլասիկոյում:

Մարզավիճակ

«Բարսելոնան» վերջապես գլուխը բարձր է նայում ապագային: Թիմը երկար ժամանակ է բարելավել է իր խաղը և Պրիմերայում անպարտելիության շարքն այս պահին կազմում է 19 խաղ: 2020 թվականի դեկտեմբերից հետո Կումանի թիմը 16 հաղթանակ է տոնել և 3 ոչ-ոքի գրանցել: Ընդ որում այդ ոչ-ոքիներն էլ տանն են գրանցվել և խաղերում, որոնցում կատալոնացիները բացահայտ առավելություն ունեին («Էյբար»՝ 1:1, «Վալենսիա»՝ 2:2, «Կադիս»՝ 1:1):

Նշված ժամանակահատվածի ընթացքում «բլաուգրանան» պարտություններ կրել է այլ մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից և Իսպանիայի գավաթում՝ «Սևիլիայից»: Այդուհանդերձ, երկու դեպքում էլ «Բարսան» կարողացել է անհաջող դասավորված խաղը հետագայում օգտագործել ինքնավստահություն ձեռք բերելու համար: ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում «կապտանռնագույններն» այնպիսի արտակարգ խաղ ցուցադրեցին, որ գրոհներն ավելի լավ եզրափակելու դեպքում կարող էին նույնիսկ հավակնել քառորդ եզրափակիչ դուրս գալուն: Այդ խաղում թիմը հասկացավ, որ իսկապես կարող է գերիշխել թոփ թիմի դեմ խաղում: Իսկ «Սևիլիայի» դեմ պատասխան մրցավեճում գրանցված հաղթական քամբեքն ամրապնդեց սեփական ուժերի նկատմամբ հավատը:

1232132869.0 960x640 - VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»

Այդ խաղերից հետո «Բարսան» ճախրեց. 4:1 հաշվով հաղթանակ «Ուեսկայի» նկատմամբ, 6:1 հաշվով ջախջախում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Իսպանական ցանկացած թիմ այդ պահին ուրախ էր, որ ազգային հավաքականների խաղերի պատճառով երկշաբաթյա ընդմիջում է լինելու և նրանք չեն հանդիպի իր խաղը գտած «Բարսային»: Բայց բոլորը նաև հասկանում էին, որ եթե Կումանի թիմը պահպանի այդ մարզավիճակը, ապա Իսպանիայի չեմպիոն է դառնալու: Այդ մասին «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլն անձամբ է ասել Կումանին:
Ազգային հավաքականների խաղերից հետո «Բարսելոնան» գրեթե միշտ ծանր է գտնում իր ռիթմը և այս անգամ էլ ավանդույթը կրկնվեց «Վալյադոլիդի» դեմ մրցավեճում. ընդամենը 1:0 հաշվով հաղթանակ և որոշիչ գոլ 90-րդ րոպեին: Կարող է զարմանալի հնչել, բայց «Բարսային» կօգներ վերջին մեկ շաբաթում երեք խաղ անցկացնելը, որպեսզի ֆուտբոլիստներն ավելի արագ հետ բերեն խաղային ռիթմը: Հունվար-փետրվար ամիսներին կատալոնական թիմը խելագար խաղացանկով անցավ, որոնց ընթացքում 54 օրում 17 խաղ անցկացրեց (միջինը 3 օրը մեկ): Այդ ընթացքում նույնիսկ եղավ ժամանակահատված, որն անհնար կլիներ պատկերացնել. 8 անընդմեջ խաղ, որոնք Նոու Կամպում չէին: Բայց Բարսան դիմացավ դրան, նույնիսկ հարմարվեց, ինչը ցույց են տալիս վերը նշված անպարտելիության շարքերը և մրցաշարային աղյուսակում քամբեքը:

Մարզիչներ

Մենք դեռ «Սևիլիայից» ու ՊՍժ-ից կրած պարտություններից օրեր անց էինք գրել, որ Կումանի աշխատանքը շատ լավն է և պետք չէ այն գնահատել միայն արդյունքներով: Ժամանակի հետ նա ոչ միայն շարունակեց թիմային խաղի, երիտասարդների ինտեգրման և աստղերի հետ հարաբերությունների ամրապնդումը, այլ նաև թիմի արդյունքները բարելավեց: Եթե երկու ամիս մարդկանց կարող էր թվալ, թե «Բարսան» տիտղոսների համար այլևս չի պայքարում, ապա այժմ նա Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր դառնալու գլխավոր ֆավորիտն է:
Կումանը ՊՍԺ-ի հետ խաղից հետո հասկացավ, որ հարկավոր է թիմի դասավորության մեջ փոփոխություններ կատարել: Նա անցավ 3 կենտրոնական պաշտպաններով խաղի, որը բավականին արդյունավետ ստացվեց: Քանի դեռ կենտրոնական երեք պաշտպանները առողջ էին, հոլանդացին մեկնարկային կազմից դուրս էր թողնում Գրիզմանին, քանի որ ենթահարձակվողի դիրք էր տեղափոխում Պեդրիին կամ Դե Յոնգին: Հետագայում Պիկեն ու Արաուխոն կրկին շարքից դուրս մնացին, և Կումանը Դե Յոնգին իջեցրեց կենտրոնական պաշտպանի դիրք: Այդ տարբերակը նույնպես արդյունավետ էր, քանի որ մեկնարկային կազմում տեղը կորցնելու համար անհանգստացած Գրիզմանը սկսեց ավելի ջանասիրաբար աշխատել:

0fc18a82 16a6 11eb aae3 0218eaf05005 - VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»

Բայց ամենակարևոր փոփոխությունը Ուսման Դեմբելեին կենտրոնական հարձակվողի դիրք տեղափոխելն էր: Երբ մարզչին հարցրին, թե ինչու է նա նման քայլի գնացել, նա պատասխանեց, որ Մեսիի կողքին արագաշարժ ֆուտբոլիստ է հարկավոր, որը կկարողանա պոկվել պաշտպանից և եզրափակել Լեոյի փոխանցումները:

Ռեալի հետ խաղում Կումանը, ամենայն հավանականությամբ, չի փոխի ստուգված մարտավարությունը: Փոփոխություններ հնարավոր են միայն խաղային դիրքերում: «Մադրիդի» դեմ խաղում այդ մարտավարությունը կարող է որոշիչ դեր ունենալ, որովհետև.

1. Այն լիարժեք հարմար է «Բարսային», բոլոր ֆուտբոլիստներն իրենց դերերում հարմար են զգում.

2. Մրցակիցները դեռ հակախաղը չեն գտել

3. Թույլ է տալիս բոլոր խաղացողներին առանց երկմտելու միանալ գրոհներին և վստահ լինել, որ նրանց դիրքը թիմակիցները կապահովագրեն:

Կումանի գլխավոր խնդիրը կլինի «Ռեալի» կիսապաշտպանության դեմ հակախաղ գտնելն է: 3 կենտրոնական կիսապաշտպաններով խաղի ժամանակ այդ դիրքում «Բարսայից» մնում են միայն Բուսկետսն ու Պեդրին: Դա բավական չէ Կազեմիրո-Կրոս-Մոդրիչ եռյակի դեմ, ուստի հոլանդացին, հավանաբար, կիսապաշտպանություն կվերադարձնի Դե Յոնգին:

Անհատներ

np file 76348 960x690 1 - VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»

Սուպերկլասիկոյում «Բարսելոնայի» գլխավոր զենքը կարող է դառնալ ֆուտբոլիստների մարզավիճակը: Ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին: Պրիմերայում վերջին 15 խաղում արգենտինացին 18 գոլ է խփել և 8 գոլային փոխանցում կատարել: Մրցաշրջանի ծանր մեկնարկից հետո, երբ նա հեռանալու սպառնալիքի շնորհիվ կարողացավ ակումբից դեն նետել նախագահ Ժոզեպ Բարտոմեուին, Մեսին հետզհետե սկսեց իր նորմալ խաղամակարդակին վերադառնալ։[/caption]

Նոր խաղային սխեմայում Մեսին իրեն նաև ավելի ազատ է զգում նաև պրեսինգի հարցում, սակայն վերջին ամիսներին չի խուսափում և զգալիորեն ավելի հաճախ է գնդակը խլելու փորձեր կատարում, ինչը խոսում է ֆունկցիոնալ հիանալի վիճակի մասին: Ընթացիկ մրցաշրջանում Լեոն գնդակ է խլում միջինը մեկ խաղում 0,5 անգամ, ինչով գրեթե հավասար է 2020 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ռոբերտ Լևանդովսկուն (0,6), ինչպես նաև զգալի գերազանցում է իր հավերժ մրցակից Կրիշտիանու Ռոնալդուին (0,2) և «Ռեալի» հարձակման ներկայիս առաջատար Կարիմ Բենզեմային (0,2):

Barcelona2 960x640 - VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»

«Բարսելոնայի» հաղթանակը կերտելու գործում արգենտինացի հանճարին պետք է օգնեն նաև Տեր Շտեգենը, Դեմբելեն և Ժորդի Ալբան: Կատալոնացին այն խաղացողներից է, որն էլ ավելի է փայլում նոր սխեմայում, որովհետև արդեն կարող է հանգիստ միանալ գրոհներին և հաճախ վինգերի դիրքում տեղակայվել: Փետրվարին սկսեց մի շարք, երբ Ալբան հասցրեց մեկ ամսում 4 գոլ խփել: Համեմատության համար նշենք, որ «Բարսելոնայում» անցկացրած նախորդ 8 տարում նա 18 գոլ էր խփել: Էլ չենք խոսում մրցաշրջանում 12 գոլային փոխանցումների մասին, որոնցով նա զիջում է միայն ինքներդ էլ գիտեք ում:

Մոտիվացիա

1282042712.0 960x640 - VNews Battle․ Ինչու «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին»

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում արդեն կատարել է իր գլխավոր նպատակը, կատարել է սերնդափոխություն, որը հաջող է ստացվել: Կումանից անմիջապես տիտղոսներ սպասելը միայն լրացուցիչ բոնուս էին, բայց նա այնքան արագորեն փոխեց թիմի կոտրված հոգեբանությունը, նեգատիվ տրամադրությունը և բացասական արդյունքների դինամիկան, որ այժմ տիտղոսները միայն «բլաուգրանայից» են կախված: Նման պարագայում կատալոնացիները «Ռեալից» ավելի մոտիվացված են, որովհետև իրենք իրենց ապացուցելու ունեն, որ արդեն զարգացման այն փուլում են, երբ հարկավոր է ուժեղ թիմերին հաղթել և չեմպիոնական կոչումը կորզել: Դա էլ ավելի կօգնի վստահություն ձեռք բերել և հաջորդ մրցաշրջանից սկսած կրկին վերադառնալ Եվրոպայի լավագույն թիմերի փոքր շրջանակ:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

Արագ վերադարձ ծնոտի կոտրվածքից հետո. «Բարսելոնայի» հայտացուցակը

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Բարսելոնան» հիասթափված է Նեյմարից

Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում