fbpx

VNews-ի լրագրող Արման Աբելյանը մասնակցել է IFHHS-ի քվեարկությանը և ընտրել տարվա լավագույններին

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFHHS) ամեն տարի քվեարկություն է կազմակերպում 91 երկրների փորձագետների միջև` պարզելու տարվա լավագույն փլեյմեյքերին, ակումբային/միջազգային մարզչին և դարպասապահին։

2018-ի քվեարկությանը նաև մասնակցել է VNews.am-ի թղթակից Արման Աբելյանը։ Վերջինս հետևյալ ընտրությունն է կատարել․ ակումբային լավագույն մարզիչ՝ Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ»), հավաքականների լավագույն մարզիչ՝ Դիդիե Դեշամ (Ֆրանսիա), լավագույն դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա) և լավագույն փլեյմեյքեր՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա)։

Հատկանշական է, որ հայկական ֆուտբոլի մեր փորձագետի կարծիքը համընկել է վերջնական արդյունքների հետ։

Լավագույն փլեյմեյքեր մրցանակին է արժանացել ՖԻՖԱ-ի վարկածով այս տարվա լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը, որը Մադրիդի «Ռեալի» հետ 3-րդ տարին անընդմեջ տիրացել էր Չեմպիոնների լիգայի գավաթին և Խորվաթիայի ընտրանու հետ հասել աշխարհի առաջնության եզրափակիչ։

Լավագույն դարպասապահը կրկին «Ռեալից» է՝ Տիբո Կուրտուան։ Բելգիացին նվաճել էր ԱԱ-2018-ի «Ոսկե ձեռնոցը»։ «Սերուցքայինները» հաջողությունների գնահատանքը այսքանով չի սահմանափակվել․ ակումբային մակարդակով էլ գլխավոր մարզչի պարգևը բաժին է հասել Զինեդին Զիդանին։ Իսկ Ֆրանսիայի հավաքականին 20 տարի անց չեմպիոնության հասցրած Դիդիե Դեշամը լավագույն է ճանաչվել հավաքականների մարզիչների շրջանում։

Լավագույնների ցանկին ամբողջության ծանոթանալու համար անցեք այս հղումով։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արսենալի» անպարտելի խաղերի շարքն ավարտված է. Մխիթարյանի դուբլն էլ չօգնեց. «Չելսին» հաղթեց «Բրայթոնին» (տեսանյութ)

Կուրտուա․ «Սիմեոնեն քննադատում է «Ռեալին», որպեսզի հանրահայտ լինի երկրպագուների շրջանում»

Մոդրիչ․ «Սիմեոնեն անդադար փորձում է փչացնել «Ռեալի» հեղինակությունը»

Տիբո Կուրտուան իր կարիերայի վատագույն արդյունքն է գրանցել «Ռեալի» կազմում

Ֆլորենտինո Պերեսը Սոլարիին խնդրել է շտկել իր հարաբերություններն Իսկոյի հետ

Ինչու է իրականում Մեսուտ Օզիլը հեռացել «Ռեալից»

«Ռեալը» հաղթեց «Ռայոյի» և ընդհուպ մոտեցավ առաջատարներին (տեսանյութ)

3 ֆուտբոլիստ, որ «Ռեալը» պետք է ձեռք բերի ձմռանը մրցաշրջանը փրկելու համար

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ «Էվերթոնի» դեմ խաղում և բարձրացավ առաջին հորիզոնական(տեսանյութ)

Ֆերդինանդ. «Չեմ զարմանա, եթե «Ման. Սիթին» և «Լիվերպուլը» հանդիպեն ՉԼ-ի եզրափակչում»

Մոդրիչի հայտարարությունը, որը դուր չի գա Ռոնալդուին և Մեսիին

«Բարսելոնային» «Չելսիի» պաշտպանն է պետք. ֆուտբոլիստը համաձայն է

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի համար

«Երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ձեր թիմում չէ, դուք կզգաք նրա կարիքը». Մարսելոն՝ Ռոնալդուի մասին

«Ռեալի» ակնկալիքները Մաուրո Իկարդիի հետ կապված հօդս են ցնդում

Կեյլոր Նավասը որոշում է կայացրել «Ռեալում» մնալ-չմնալու հարցի վերաբերյալ