Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1234 նոր դեպք. առողջացել է 526 քաղաքացի - VNews

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1234 նոր դեպք. առողջացել է 526 քաղաքացի

  • 27

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 66 694 դեպք, որոնցից 48 734-ն` առողջացած: Այդ մասին նշված է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 541 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2893 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 352 764 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1234 նոր դեպք և 526 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1101 (ավելացել է ևս 10-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ հիվանդները եղել են 52, 49, 83, 70 տարեկան կանայք և 54, 67, 58, 82, 58, 49 տարեկան տղամարդիկ: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 318 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: