Հայկական զորքերը կմնան Քարվաճառում. ժամկետը երկարացվեց - VNews

Հայկական զորքերը կմնան Քարվաճառում. ժամկետը երկարացվեց

  • 12262
zorq 1 - Հայկական զորքերը կմնան Քարվաճառում. ժամկետը երկարացվեց

ТАСС-ը գրում է.

Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Քարվաճառից զորքերը դուրս բերելու համար։ Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նշվում է, որ ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն Քարվաճառի շրջանն այսօր պետք է հանձնվեր Ադրբեջանի Հանրապետությանը։