Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, կլինի քամու ուժգնացում - VNews

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, կլինի քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Սեպտեմբերի 23-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: