Վրաստանում կորոնավիրուսի չորս նոր դեպք է արձանագրվել, 4 հիվանդ ապաքինվել է - VNews
    • Vnews Life Vnews

Վրաստանում կորոնավիրուսի չորս նոր դեպք է արձանագրվել, 4 հիվանդ ապաքինվել է

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 943-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի չորս նոր դեպք։

StopCov.ge կառավարական կայքի տվյալների համաձայն առողջացածների թիվը հասել է 821-ի․ մեկ օրվա ընթացքում առողջացել է 4 հիվանդ։

Վրաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով 107 հիվանդ։

3080 մարդ գտնվում է կարանտինում, բժիշկների հսկողության տակ է 242 մարդ։ Մինչ օրս, կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։