65 ստարտափ ընկերության դրամաշնորհ կտրամադրվի - VNews

65 ստարտափ ընկերության դրամաշնորհ կտրամադրվի

  • 28
unnamed 5 - 65 ստարտափ ընկերության դրամաշնորհ կտրամադրվի

Կառավարութայն որոշմամբ 65 ստարտափ ընկերության  10-20 մլն դրամի սահմաններում  դրամաշնորհ կտրամադրվի։ Ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ՝ մինչև 10 մլն դրամ կտրամադրվի 23 ընկերության, իսկ մինչև 20 միլիոն ՝ 42 ընկերության։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում 2020 թ-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվել է կայուն ՝ 20,6 տոկոս աճ, ստեղծվել է 3400-ից ավելի աշխատատեղ. աշխատատեղերի թիվն աճել է 22 տոկոսով։

«Այս պահին ոլորտում կա 18400 աշխատակից: 102 նոր ընկերություններ պետության կողմից արտոնագիր են ստացել հարկային արտոնություններ ունենալու համար»,-հավելեց նախարարը: