Ադրբեջանն էթնիկ զտման և ահաբեկչական քաղաքականություն է վարում. ՄԻՊ - VNews

Ադրբեջանն էթնիկ զտման և ահաբեկչական քաղաքականություն է վարում. ՄԻՊ

  • 21

Արցախի դեմ Ադրբեջանի զինված հարձակումներն ուղեկցվում են ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով: Դրանք իրականացվում են միջազգային իրավունքով արգելված կասետային զինատեսակներից, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ինչ վերաբերում է հակամարտության գոտում ջիհադիստների և ահաբեկչական խմբավորումների ներգրավման հաստատված փաստին, նրանք կատարում են դաժանություններ և պատերազմական հանցագործություններ:

Քննարկման այլ առարկա է Ադրբեջանի կողմից հսկայածավալ ատելության խոսքը հայերի նկատմամբ: Ակնհայտ է, որ այդ երկրում մշտապես եղել է պետական բարձր աջակցություն վայելող հայատյացություն, ինչը պարարտ հող է ստեղծում հավելյալ դաժանությունների համար», – ասաց Թաթոյանը:

Օմբուդսմենն ասաց, որ ընդհանուր առմամբ, խոսքը գնում է ՀՀ և ԱՀ բնակչության նկատմամբ էթնիկ զտման և ահաբեկչական մեթոդներ խրախուսող քաղաքականության մասին:

Նրա խոսքով՝ բոլոր այս տվյալները փաստագրվել և ներկայացվել են միջազգային համապատասխան մարմիններին: