Ադրբեջանն օգտագործում է միջազգայնորեն արգելված ֆոսֆորային զենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - VNews
    • Vnews Life Vnews

Ադրբեջանն օգտագործում է միջազգայնորեն արգելված ֆոսֆորային զենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 57

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ-ը՝ հրապարակելով տեսանյութ և նշելով, որ դա արվում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:

ՄԻՊ- ի հրապարակման մեջ նշվում է․

<<Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է>>: