Աֆղան կանանց նորաձևության ազատությունը՝ նոր-հին թալիբների իրականությունում - VNews
    • Vnews Life Vnews

Աֆղան կանանց նորաձևության ազատությունը՝ նոր-հին թալիբների իրականությունում

  • 106
05B8B651 E8EA 4F59 8385 24CB93093C20 - Աֆղան կանանց նորաձևության ազատությունը՝ նոր-հին թալիբների իրականությունում

«Երբ փոքր աղջնակ էի, հիշում եմ, թե ինչպես էր մայրս հագնում մինի կիսաշրջազգեստ և կինո տանում մեզ: Մորաքույրս Քաբուլում համալսարան է գնացել»: – Հորիա Մոսադիկ – Amnesty UK

Երեք տասնամյակ ձգվող պատերազմը, ոտնձգություններն ու կրոնական ապստամբությունները աֆղան կանանց պարբերաբար հետ են տարել դեպի մութ դարաշրջան: Պատերազմից տուժած Աֆղանստանը ժամանակին խաղաղ էր, որտեղ կանայք ազատորեն շրջում էին փողոցներով՝ կարճ զգեստներով: Ուիլյամ Պոդլիչի նկարների Աֆղանստանը գրեթե անճանաչելի է:

AD Afghanistan 1960 Bill Podlich Photography CoverImage 960x508 - Աֆղան կանանց նորաձևության ազատությունը՝ նոր-հին թալիբների իրականությունում
1960-ականների Աֆղանստանը Թալիբներից առաջ

Աֆղանական ոճի հագուստը միշտ եղել է շատ գունեղ և գեղեցիկ, չնայած հագուստի ծագման տարածաշրջանի վրա հիմնված տարբեր ձևավորումներին: Այնուամենայնիվ, նույնիսկ արևմտյան ոճի հագուստն է ազդեցություն ունեցել երկրի վրա: 1950-ականներին խոշոր քաղաքներում հագուստն ավելի շատ արևմտյան դիզայն ուներ, մինչդեռ գյուղերը դեռ պահպանում էին իրենց ավանդական հանդերձանքը: Կնոջը կարելի էր տեսնել կարճաթև վերնաշապիկներով, մինի կիսաշրջազգեստով և ջինսերով: Մշակույթը չի սահմանափակվել կրոնական մտքերով, քանի դեռ 1990-ականներին թալիբները չեն վերահսկել երկիրը:

1553432011724 - Աֆղան կանանց նորաձևության ազատությունը՝ նոր-հին թալիբների իրականությունում

Թալիբների ռեժիմի ժամանակ կինը ստիպված էր հագնել երկար զգեստներ ՝ տաբատով և փարաջա: Հագուստի ընտրությունը այնքան խիստ էր, որ կանանց նույնիսկ թույլ չէին տալիս կրել սպիտակ կոշիկներ: Թալիբանի դրոշը սպիտակ է, և ըստ թալիբների՝ սպիտակ կոշիկ հագած անձինք ոտնահարում են իրենց դրոշը և չեն հարգում իրենց ռեժիմը:

Տղամարդիկ ունեին հատուկ դրես-կոդ, որը կոչվում էր «Perahan Tumban»: Զգեստը ձգվում էր մինչև ծնկները, իսկ տաբատը պետք է լիներ լայն: Արևմտյան ոճին համապատասխան ջինսեր, տաբատներ և շապիկներ կրելը բացարձակապես արգելված էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, և այդ իրերը կրելը մահվան գին ուներ՝ թալիբների մշակութային և կրոնական համոզմունքների պատճառով: Թալիբանի ռեժիմի ընթացքում և դրանից հետո կանայք ամբողջությամբ փարաջա էին կրում, քանզի ըստ թալիբների՝ փարաջայից բացի ամեն ինչ անհամեստություն է և դեմ Թալիբանի օրակարգին:

Տասնամյակներ շարունակ ավանդական աֆղանական փարաջան, որը հիմնականում վաճառվում էր կապույտ երանգներով, հոմանիշ էր ամբողջ աշխարհում աֆղան կանանց ինքնությանը: Սովորաբար պատրաստված է ծանր կտորից և նախագծված է ոտքից գլուխ հագնողին ծածկելու համար: Աչքերի մոտ ցանցածածկ հյուսվածք է տեղադրված, որպեսզի ներսում գտնվող կինը ցանցի միջով նայի, բայց ներսը ոչ ոք չտեսնի:

1553432923872 - Աֆղան կանանց նորաձևության ազատությունը՝ նոր-հին թալիբների իրականությունում

2001-ին պատերազմի և մութ դարերի ավարտից հետո ստեղծվել է Աֆղանստանի ներկայիս կառավարությունը, (մինչև վերջին դեպքերը) և մարդիկ դանդաղորեն հեռացան տարիներ շարունակ «Թալիբան»-ի արգելքներից՝ սակայն, ամեն դեպքում, պահպանելով իսլամական օրենքները: Թալիբների անկումից հետո շատերը շարունակում էին փարաջա կրել՝ կրոնական և ավանդական համոզմունքներին հավատարիմ մնալով, իսկ միլիոնավոր այլ անձանց կողմից ամբողջ երկրում փարաջայի մերժելը դարձել էր նոր արշալույսի խորհրդանիշ երկրի կանանց համար, որոնք գտնում էին, որ իրենց կարող են միայն իրենք թելադրել, թե ինչ հագուստ պետք է կրեն:

2001 թվականից անցել է ուղիղ 20 տարի: Եվ այսօր, երբ թալիբները նորից գրավել են Քաբուլը և հերթով նաև այլ քաղաքներ, կանայք վախենում են, որ 2001 թվականից հետո ձեռք բերված ազատությունները կխախտվեն: Մարդիկ արդեն փոխում են իրենց ապրելակերպը՝ հարմարվելով  նոր ծայրահեղական իսլամիստական ռեժիմի վերադարձին, եթե ոչ ուղղակի հրամանով, ապա գոնե ինքնապահպանման համար: Աֆղան կանայք հուսահատված են. «Ես երբեք չէի մտածում, որ ստիպված կլինեմ փարաջա կրել: Իմ ինքնությունը կկորչի»:

Քաղաքի պահեստներում և պահարաններում պահվող փոշոտ փարաջաները դուրս են բերել այն տարեց կանայք, որոնք դեռ հիշում են կյանքը գրոհայիների իշխանության օրոք: Քաբուլի շուկայում տասնյակ փարաջաներ են վաճառվում (եթե նախկինում փարաջան արժեր 200 AF /2 ֆունտ/, այժմ՝ 2000-3000 AFS):

Որոշ տնային տնտեսություններում փարաջան առաջացրել է պառակտող միջսերնդային հակամարտություններ: 26-ամյա Հաբիբայի ծնողները խնդրում են նրան և քույրերին փարաջա ձեռք բերել, սակայն աղջիկները դեռ դիմադրում են:

«Մայրս ասում է, որ մենք պետք է փարաջա գնենք: Նրանք վախենում են թալիբներից: Բայց մենք մեր տանը փարաջա չունենք, և ես մտադիր չեմ այն ​​ձեռք բերել: Ես չեմ ուզում թաքնվել վարագույրի նման կտորի հետևում: Եթե ​​ես փարաջա կրեմ, դա կնշանակի, որ ես ընդունել եմ Թալիբանի կառավարությունը: Ես նրանց իրավունք եմ տվել ինձ վերահսկել: Սա բանտարկյալի պատժի սկիզբն է: Ես վախենում եմ կորցնել այն ձեռքբերումները, որոնց համար այդքան պայքարել եմ»:

140404165155 afghan women 11 960x639 - Աֆղան կանանց նորաձևության ազատությունը՝ նոր-հին թալիբների իրականությունում

Աֆղանական նորաձևությունը միավորում է երկրի յուրաքանչյուր հատվածի հարուստ մշակույթն ու ավանդույթները: Աֆղանական մշակույթն արտացոլում է էթնիկ խմբերի բազմազանությունը, քանի որ Աֆղանստանում ապրում է մի քանի էթնիկ խումբ, այդ թվում` Փուշթու, Տաջիկ, Հազարա, Ուզբեկ, Այմակ, Թուրքմեն, Բելուջ և այլն (փաշայի, նուրիստանցիներ, պամիրի, արաբ):

Տղամարդիկ, կանայք և երեխաները հագնում են բամբակյա լայն հագուստ: Wakistcoats, որը հայտնի է որպես waskat, հայտնի հագուստ էր տղամարդկանց համար: Այս բաճկոնները կարված էին սև և կարմիր թավշից և ասեղնագործված էին: Ելնելով մշակույթից՝ վառ գույնի Perahaan-ները կրում էին ավելի երիտասարդները, մինչդեռ ավելի մուգ Perahaan-ները՝տարեցները: Արծաթյա զարդերը մշտական տարրեր են ավանդական և ժամանակակից աֆղանական նորաձևության մեջ: Կանացի զգեստների վրա արծաթե ուլունքներ, մետաղադրամներ և զարդեր են լինում, որոնք զուգորդվում են նաև հայելու կտորների, գունագեղ ուլունքների և ասեղնագործության հետ:

1553432371517 - Աֆղան կանանց նորաձևության ազատությունը՝ նոր-հին թալիբների իրականությունում