Ահաբեկչական հրոսակախմբերին Ադրբեջանն օգտագործում է որպես թնդանոթի միս․ Արծրուն Հովհաննիսյան - VNews
    • Vnews Life Vnews

Ահաբեկչական հրոսակախմբերին Ադրբեջանն օգտագործում է որպես թնդանոթի միս․ Արծրուն Հովհաննիսյան

  • 51

Այսօր՝ վաղ առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈՒ-երը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։ Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են, և հստակ որևէ բան այս ուղղության մասին նշել այս պահին չի լինի։

«Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ․ առաջինը Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտ գործողություններով,  հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։

«Մեր ԶՈՒ-երը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։ Նույն ժամանակ, նախկինում բազմիցս նշված գյուղերի ուղղությամբ (խոսքը Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մասին է), չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են, որովհետև փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ մյուսում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում հայտնվում են, կորչում են, նահանջում են, նորից են փորձում, նորից են գալիս»,- նկատեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց։

«Պատերազմը, իհարկե, իր սաստությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումները լինում են, լինում են նույն հրետանու, նույն օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։ Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները գրեթե ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեղ, որ Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է, կան կոնկրետ հետևանքներ։

Գերեվարված այլ ահաբեկիչների թիվ  նա չհայտնեց՝ ասելով, որ եթե անհրաժեշտություն լինի, ՊՆ-ն կներկայացնի, և չբացառեց, որ կլինեն լինել մարդիկ, որոնց չեն կարող ցուցադրել։