ԱՄԷ-ն կասեցրել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին - VNews

ԱՄԷ-ն կասեցրել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին

  • 87

Արաբական Միացյալ Էմիրությունները կասեցրել է վիզաների տրամադրումը 13 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներին։ Ինչպես հայտնում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը, վիզայի գործարքները դադարեցվել են հիմնականում մուսուլման բնակչություն ունեցող երկրների համար՝ անվտանգության նկատառումներով։

Պետությանը կից գործող աշխատանքի կենտրոնի կողմից հրապարակված փաստաթղթում նշված է, որ որոշումը հիմնված է ԱՄԷ իշխանությունների տարածած շրջաբերականի վրա, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 18-ին։ Վերոնշյալ շրջաբերականը վերաբերում է Թուրքիային, Իրանին, Սիրիային, Սոմալիին, Ալժիրին, Քենիային, Աֆղանստանին, Իրաքին, Լիբանանին, Թունիսին, Պակիստանին, Լիբիային և Եմենին։

Reuters-ի տվյալներով՝ դեռևս հայտնի չէ, թե ինչից է բխում անվտանգության նկատառումներով կայացված այս որոշումը։ Թուրքիայում ԱՄԷ-ի դեսպանությունը և հյուպատոսությունը դեռևս թեմային առնչվող որևէ հայտարարություն չեն տարածել։ ԱՄԷ-ի Ինքնության և քաղաքացիության դաշնային գրասենյակը ևս չի տվել որևէ գնահատական։