Ամերիկյան ինդեքսներ. 25-02-21 - VNews
    • Vnews Life Vnews

Ամերիկյան ինդեքսներ. 25-02-21

0 314 - Ամերիկյան ինդեքսներ. 25-02-21

ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.logo new - Ամերիկյան ինդեքսներ. 25-02-21

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.75%-ով և կազմել 31402.01 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.45%-ով և կազմել 3829.34 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.52%-ով և կազմել 13119.43 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: