Ամերիկյան ինդեքսներն աճել են. 23-09-21 - VNews
    • Vnews Life Vnews

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 23-09-21

  • 3
200309131039 10 stock market 0309 new york full 169 - Ամերիկյան ինդեքսներն աճել են. 23-09-21

ԱՄՆ ֆոնդային բորսաների սեպտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.48%-ով և կազմել 34764.82 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 4448.98 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 15052.24 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական և տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: