-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը քննարկել են բանակի կարողությունների ավելացման և անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին վերաբերող հարցեր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:
«Վերջին երեք օրը ես գտնվում էի Արցախի Հանրապետությունում, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ առնչվել, որոնք վերաբերում են մեր բանակի կարողությունների ավելացմանը, անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին և ես իմ տպավորություններն ու առաջարկները ներկայացրել եմ Պաշտպանության նախարարին»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանի և Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը կայացել է հունվարի 18-ին, Ազգային ժողովում:
Վիդեո
Ֆոտո