Անձնական ողբերգություն և նորաձևության հաղթանակ. Ժակլին Քենեդու վարդագույն կոստյումի առեղծվածը - VNews
    • Vnews Life Vnews

Անձնական ողբերգություն և նորաձևության հաղթանակ. Ժակլին Քենեդու վարդագույն կոստյումի առեղծվածը

  • 25
Pink Suit - Անձնական ողբերգություն և նորաձևության հաղթանակ. Ժակլին Քենեդու վարդագույն կոստյումի առեղծվածը

Ամուսնու սպանության օրը Ժակլին Քենեդին կրում էր Chanel վարդագույն  կոստյում: Կերպարը, թերևս, բոլոր ժամանակներում ամենանշանավոր ու քննարկվողներից է: Խորհրդանշական զգեստը  դարձել էր սպանության գործով ապացույց:

Նոյեմբերի 22, 1963 թվական… Նախագահ Քենեդին և նրա կինը նախընտրական այցով մեկնում են Տեխաս, Դալաս: Նախագահն առաջին տիկնոջը խնդրում է հագնել իր ամենասիրելի հանդերձանքներից մեկը՝ վառ վարդագույն բաճկոն՝ կապույտ երիզով և Chanel-ի բրդյա կիսաշրջազգեստով: Ամուսնու կարծիքով, կինն այդ հանդերձանքով հրաշալի տեսք ունի: Ոճի իկոնան կերպարը լրացրել էր համապատասխան գլխարկով, ձեռքի փոքրիկ սև պայուսակով և սպիտակ ձեռնոցներով:

Ազնվության համար պետք է շեշտել, որ քենեդին կրկնօրինակել էր կոստյումը, միանշանակ՝ նորաձևության տան համաձայնությամբ: Կոստյումը կարված էր Նյու Յորքի հայտնի Chez Ninon բուտիկում`Փարիզի Chanel ատելյեից բերված գործվածքներով և աքսեսուարների օրիգինալ նախշերով, այն ամբողջությամբ կրկնում էր 1961 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի կերպարը:

Ժակլին Քենեդին, բնականաբար, կարող էր թույլ տալ իրեն այցելել Ֆրանսիա՝ Փարիզի տանը հագուստի փորձարկման համար, սակայն պաշտոնական արարողակարգով առաջին տիկինը պարտավոր էր հանրությանը ներկայանալ միայն ամերիկյան արտադրության հագուստով: Բարեբախտաբար, օգնության է հասնում նման լիազորված օրինակներ կարելու պրակտիկան, և ֆրանսիական պոդիումի բաղձալի իրը հայտնվում է Քենեդու զգեստապահարանում:

Ոչ ոք չգիտեր ու չէր կարող պատկերացնել, որ րոպեներ անց շքեղ այդ հանդերձանքը կդառնա անցյալ դարի գլխավոր ողբերգություններից մեկի ոչ պաշտոնական խորհրդանիշը:

scale 1200 - Անձնական ողբերգություն և նորաձևության հաղթանակ. Ժակլին Քենեդու վարդագույն կոստյումի առեղծվածը        477d8583412ab6f50e29aac8bcab2917 cropped 666x495 - Անձնական ողբերգություն և նորաձևության հաղթանակ. Ժակլին Քենեդու վարդագույն կոստյումի առեղծվածը

Խաղաղ մթնոլորտ, հանդիսատես, ողջույնի խոսքեր ու կրակոցներ… Նախագահ Քենեդին ակնթարթորեն ընկնում է կնոջ վրա: Սարսափած ու շփոթված տեղի ունեցածից՝ առաջին տիկինը փորձում էր ոտքի կանգնացնել ամուսնուն, բայց՝ ապարդյուն. Ջոն Քենեդին այլևս ողջ չէր:

Արյան կարմիր հետքեր են հայտվել Ժակլին Քենեդու Chanel վարդագույն  բաճկոնի վրա:

Կենսուրախ տրամադրության և արյունոտ հետքերի ողբերգական հակադրությունը հավերժ կմնա աշխարհի միլիոնավոր մարդկանց հավաքական հիշողության մեջ:

Քենեդին մինչև հաջորդ առավոտ այդպես էլ չի հանում արնաշաղախ հագուստն, այսպիսով փորձելով ցույց տալ նախագահի մարդասպաններին այն, ինչ նրանք են արել:

Մեկ օր անց Ժակլին Քենեդին ընդմիշտ բաժանվում է խորհրդանշական հանդերձանքից: Այն փոխանցվել է ԱՄՆ ազգային արխիվ, սակայն ոչ ամբողջությամբ. գլխարկի և ձեռնոցների ճակատագիրն անհայտ է:

62ae807d4f508fabec6bd31c71e27892 960x1012 - Անձնական ողբերգություն և նորաձևության հաղթանակ. Ժակլին Քենեդու վարդագույն կոստյումի առեղծվածը

Այդ ժամանակից ի վեր կոստյումը և աքսեսուարները չեն լվացվել կամ մաքրվել, և դրանց վրա դեռ արյան հետքեր կան: Հավաքածուն պահվում է ջերմաստիճանի և խոնավության հատուկ պայմաններում՝ մնալով այն նույն վիճակում, ինչ 1963 թվականի նոյեմբերի 22-ին: Ավաղ, առաջիկա տարիներին մենք չենք տեսնի այս խորհրդանշական պատկերը մեր աչքերով. 2003 -ին Ժակլինի դուստրը՝ Քերոլայն Քենեդին,  փաստաթուղթ է ստորագրել, համաձայն որի՝ հագուստը չի ներկայացվի հանրությանն առնվազն մինչև 2103 թվականը: Հանցագործության վայրից այլ իրեր երկար ժամանակ պահվում էին ամերիկյան թանգարաններում: