Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին - VNews

Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

ՀՀ վարչապետի տիկին  Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին նվերներ է ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին: Այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարչապետի տիկինը չի կարողացել անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին: Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում Աննա Հակոբյանը գրել է՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել  Աննա Հակոբյանի աջակցության և հոգածության ներքո: