Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը - VNews

Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը

«Իմ քայլը» խմբակցության՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործադիրում կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը:  Փամբուխչյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«2 տարի խորհրդարանում գտնվելով՝ ես որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ գործադիրում իմ ծառայությունները մատուցել: Եվ քաղաքական թիմը դրան տվել է հավանություն: Տեղափոխվելու եմ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ»,-ասաց Փամբուխչյանը:

Նա նշեց, որ իր բնույթին ավելի բնորոշ է գործադիրում, քան օրենսդիրում աշխատանքը:

Անդրադառնալով հարցին, թե հրավերն անձամբ Նիկոլ Փաշինյանի՞ց է ստացել, Փամբուխչյանը պատասխանեց, որ ինքն է առաջարկել, առաջարկն էլ հավանության է արժանացել:

Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով ետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: