Արցախի հյուսիսային թևում Ադրբեջանը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ - VNews

Արցախի հյուսիսային թևում Ադրբեջանը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ

  • 32

Արցախի առաջնագծի հյուսիսային թևում Ադրբեջանը կիրառում է ավիացիա և հրետանի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, իսկ հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»,- նշել է Ստեփանյանը։

Վաղ առավոտից Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: