Արցախում վերականգնվել է ավելի քան 300 բնակելի տուն - VNews

Արցախում վերականգնվել է ավելի քան 300 բնակելի տուն

1041998 - Արցախում վերականգնվել է ավելի քան 300 բնակելի տուն

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են ստուգել Արցախի բնակելի ֆոնդը եւ սոցիալական ենթակառուցվածքները: Այդ մասին տեղեկացանք ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Փրկարարները ստուգել են Մարտունու շրջանի Կարմիր բազար բնակավայրի 15 մասնավոր բնակելի տների վերականգնման ընթացքը: Շինարարները վերանորոգում են տների տանիքները, տեղադրում նոր պատուհաններ և դռներ: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերականգնվել են ավելի քան 300 օբյեկտներ: Աշխատանքներում ներգրավել է 85 շինարարական կազմակերպություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տարածաշրջանում ակտիվ գործունեություն են ծավալում նաև ՌԴ ԱԻՆ հոգեբանները։ Օրերս նրանք պարապմունքներ են անցկացրել Արցախի պետական համալսարանի դասախոսական կազմի հետ ՝ արտակարգ իրավիճակներում ուսանողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները զարգացնելու ուղղությամբ:

Նման պարապմունքներն ուսումնական հաստատություններում անցկացվում են 2020 թվականի դեկտեմբերի 17-ից: Այս պահին կազմակերպվել է 8 դաս, որոնց մասնակցել են դպրոցների 245 ուսուցիչներ և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ: