«Արժանապատիվ է այն կյանքը, որը հանուն այլոց է ապրվել»․ հոբելյանական պարգևներ մեր հայրենակցին - VNews

«Արժանապատիվ է այն կյանքը, որը հանուն այլոց է ապրվել»․ հոբելյանական պարգևներ մեր հայրենակցին

Հասարակական գործիչ, բարերար, անվանական բարեգործական հիմնադրամի նախագահ, մեցենատ Հրաչյա Պողոսյանն օգոստոսի 11-ին նշեց իր հոբելյանական 50-ամյակը։ Ծննդյան տարեդարձը համընկավ Սուրբ Նիկոլայ հրաշագործի ծննդյան օրվա հետ, և նա օրը սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկատերինի եկեղեցի այցով։

Հոբելյարին շնորհավորելու համար եկել էին Ռուսաստանի տարբեր անկյուններից հյուրեր, որոնց թվում էին ՌԴ տիեզերագնացների միության հյուսիս-արևմտյան միջտարածաշրջանային կազմակերպության փոխտնօրեն Օլեգ Մուխինը, «Նոյան տապան» միջազգային թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի թոռն ու ծոռը, ռուսական «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենի խորհրդական Ալեքսանդր Իլյինը և այլք։

Հոբելյարի պատվին պաշտոնական ընդունելությունն անցկացվել է Ռուսաստանի պետական թանգարանի Մարմարե պալատում, որտեղ ցուցահանդես է բացվել՝ վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանում և այլ երկրներում իրականացված ավելի քան 200 ծրագրի մասին, որոնց թվում են կառուցված ու վերակառուցված եկեղեցիները և հուշարձանները, հուշատախտակները՝ ի պատիվ տարբեր ժամանակների իրադարձությունների և հերոսների։ Ցուցահանդեսն անցկացվել է «Արժանապատիվ է միայն այն կյանքը, որը հանուն այլոց է ապրվել» կարգախոսով, որն Ալբերտ Այնշտայնի արտահայտության հիման վրա է և արտացոլում է մեցենատ Հրաչյա Պողոսյանի անցած ուղին։

Տարեդարձի առթիվ Հրաչյա Պողոսյանը պարգևատրվեց «Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար» շքանշանով: Հրաչյա Պողոսյանի գործունեությունը սերտորեն կապված է ՌԴ ՊՆ-ի հետ, այդ իսկ պատճառով նրանց կողմից շնորհված «Ինժեներական զորքերի մարշալ Շեստոպալով» մեդալը Պողոսյանի թանկագին պարգևատրումների ցանկում է։ «Ռուսաստանի ոստիկանությունը 300 տարեկան է» մեդալը և Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Վլադիմիր Կոլոկոլցևից պատվոգիրը փոխանցեց «Ветеранские Вести» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Վյաչեսլավ Կալինինը: Վերջինս նաև հանձնեց շնորհավորանքներ համառուսաստանյան «Ռուսաստանի սպաներ», «Մարտական ​​եղբայրություն» և ԱՆԿԱ« Կանաչ բերետների եղբայրություն» կազմակերպություններից։

Հրաչյա Մովսիսյանն 1990-ականներին ակտիվորեն աջակցել է վետերաններին և Լենինգրադի Կիրովի շրջանի բնակիչներին։ Իր առաջին բարգործական ծրագրերը այդ մարդկանց ակտիվ աջակցության շնորհիվ իրակացվեցին Լենինգրադի Կիրովի շրջանում: Այդ պատճառով մեցենատի համար հատկապես հաճելի էր դառնալ Լենինգրադի վետերանների, զինված ուժերի և իրավապահ մարմինների մարզային հասարակական կազմակերպության անդամ։ Նա նաև արժանացել է «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար» մեդալի։

Այս տարվա գարնանը Պողոսյանի հիմնադրամը աջակցել է վետերաններին օգնող 11 կազմակերպության՝ ապահովելով սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով մոտ 70 տարեցի։ Տարեդարձի առթիվ բազմաթիվ մրցանակների թվում էին նաև նավարկության առաջին աստիճանի «Ավրորա» մեդալը, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ «120 տարի հայրենիքի ծառայության մեջ» պատմական նշանը, ԿԱՊ-ի «Հանուն արժանիքի առաջին աստիճանի» հուշագիրը։

Երեկոն առանց անակնկալների չէր. հոբելյարին շնորհավորեցին գործող տիեզերագնացներ, Ռուսաստանի հերոսներ Օլեգ Արտյոմովը և Անտոն Շկապլերովը, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Սերգեյ Կրիկալևը: Տիեզերագնաց Իվան Վագները փոխանցեց շնորհավորանքներ միջազգային տիեզերակայանից։ Հրաչյա Պողոսյանի բարեգործությունները սերտորեն կապված են նաև Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ։ Նա ակտիվորեն աջակցում է Սանկտ Պետերբուրգի, Տիխվինի և Գատչինայի թեմերին, և ստացավ շնորհավորանքներ բազմաթիվ հոգևորականներից, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցուց։ Տիխվինի թեմի քարտուղար Օնուֆրի Լարինը Պողոսյանին շնորհեց «Սուրբ Ալեքսանդր Սվիրսկի» առաջին աստիճանի թեմական մեդալ։ Հրաչյա Պողոսյանն իր տարեդարձի առթիվ հազարավոր տեսաուղերձներ, նամակներ և մաղթանքներ ստացավ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքական, գիտական, հասարակական և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներից։