Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի նվերը՝ արցախցի երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ - VNews
    • Vnews Life Vnews

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի նվերը՝ արցախցի երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 77
136457437 863343117747531 3239831954978379874 n - Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի նվերը՝ արցախցի երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախցի երեխաները Սուրբ ծնունդը նշեցին Յուրի Ջորկաեֆի հետ : Կրթությունը ամենահզոր զենքն է, իսկ կրթված երիտասարդությունը՝ հզոր պետության գրավականը: Սուրբ Ծնունդին աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Բարի կամքի դեսպան, Յուրի Ջորկաեֆը որոշել է տոնը նշել արցախցի երեխաների հետ: Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Հյուրերին և երեխաներին հյուրընկալել էր SoftConstruct ընկերությունը: Ընկերությունը երեխաներին ծանոթացրեց մի շարք ՏՏ նորարարական լուծումների հետ և պայմանավորվածություն ձեռք բերեց ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին ցուցաբերել օգնություն՝ հետագա մասնագիտության ընտրության հարցում:

Միջոցառման ընթացքում երեխաները հետաքրքիր ժամանակ անցկացրին լեգենդար ֆուտբոլիստի հետ, ինչպես նաև ստացան նվեր պլանշետներ, որոնք կօգնեն մասնակցելու հեռավար կրթությանը: