Ավստրալիան մինչեւ տարեվերջ փակ կլինի զբոսաշրջիկների համար - VNews

Ավստրալիան մինչեւ տարեվերջ փակ կլինի զբոսաշրջիկների համար

Ավստրալիան մինչեւ տարեվերջ փակ կլինի զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այդ մասին հաղորդում է Australian Broadcasting Corporation-ը՝ հղում անելով առեւտրի, տուրիզմի եւ ներդրումների նախարար Սայմոն Բերմինհեմին, հաղորդում է RG-ը:

«Զանգվածային տուրիզմի բացման համար դեռ շատ ժամանակ կա»,-ասել է նախարարը:

Վերջին մեկ օրում Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 23 նոր դեպք, դա ամենացածր ցուցանիշն է պանդեմիայի սկզբից: