Բանակում կադրային նոր նշանակումները լինելու են շարունակական. Անդրանիկ Քոչարյան - VNews

Բանակում կադրային նոր նշանակումները լինելու են շարունակական. Անդրանիկ Քոչարյան

  • 22

ՀՀ Զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններն ու վերջին շրջանի կադրային նոր նշանակումները լինելու են շարունակական:Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բանակում արդեն մտնում ենք որոշակի փոփոխությունների փուլ: Թե՛ կառուցվածքային, թե՛ կադրային նոր նշանակումներ են լինում, դրանք լինելու են շարունակական»,- ասաց Քոչարյանը:

Հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, հունվարի 15-ին նախարարի տեղակալի այլ թափուր տեղում նշանակվել է Սուրեն Սահակյանը: