Բիլ Գեյթսն ու չիպավորումը․ խելագար իրավիճա՞կ, թե՞ խելագար խոսակցություններ - VNews
    • Vnews Life Vnews

Բիլ Գեյթսն ու չիպավորումը․ խելագար իրավիճա՞կ, թե՞ խելագար խոսակցություններ

Microsoft ընկերույթյան հիմնադիր Բիլ Գեյթսը արդեն երկար ժամանակ է համամոլորակային թեժ խոսակցությունների կիզակետում է։ Բանն այն է, որ նրան մեղադրում են կորոնավիրուսի տարածման և  չիպավորման համար պարարտ հող նախապատրաստելու մեջ։

Նա տարիներ շարունակ խոսել է մոլորակի ծանրաբեռնվածության  և հնարավոր համաճարակի մասին, և շեշտել, որ պետությունները պատշաճ կերպով չեն մոտենում այս հարցին։

BBC հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար անհրաժեշտ է մոտ երկու տարի։

Գեյթսը նշել էր, որ պետք է ընտրել 8-10 հնարավոր արդյունավետ պատվաստանյութեր և միջոցներ տրամադրել դրանց ուսումնասիրությունների և փորձարկումների համար։

«Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութերի ստեղծումն այսօրվա հրամայականն է»,— նշել էր նա՝ հավելելով, որ ինքն ամեն ինչ կանի, որ պատվաստանյութը մատչելի լինի բոլորին։

Անդրադառնալով իր անվան շուրջ ծավալված խոսակցություններին՝ Գեյթսը ասել է, որ պարզապես զավեշտալի է նման խոսակցություններ լսելը, հատկապես այն մարդու մասին ով ամեն ինչ անում որ այս ամենն արագ ավարվի։

«Մենք խելագար իրավիճակում ենք, և պետք է լինեն նաև խելագար խոսակցություններ»,-ասել է նա։