Բրազիլիայում կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպք է հաստատվել - VNews

Բրազիլիայում կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպք է հաստատվել

1039686 - Բրազիլիայում կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպք է հաստատվել

Բրազիլիայի գիտնականները հայտնաբերել են երկրում կորոնավիրուսի նոր տեսակով կրկնավարակի առաջին դեպքը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Globo պարբերականին:

Լրատվամիջոցի տվյալներով, վարակվածը Սալվադոր քաղաքի բնակչուհի է: Դեռևս չի նշվում, թե ինչպես է նա տարել հիվանդությունը:

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին: Այժմ երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը 7 մլն 961 հազար 673 է: Վարակի հետևանքով մահացել է 200 հազար 498 մարդ: