Ճապոնիայի երկնքում հանելուկային օբյեկտը թռել է ծովի ուղղությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - VNews

Ճապոնիայի երկնքում հանելուկային օբյեկտը թռել է ծովի ուղղությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ երկրի հյուսիս-արևելքում երկնքում նկատված գնդաձև անհայտ օբյեկտն անհետացել է` թռչելով ծովի ուղղությամբ, և այժմ դրա գտնվելու վայրն անհայտ է: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ճապոնական NHK հեռուստաալիքին:

Նախօրեին Միյագի պրեֆեկտուրայի ոստիկանություն բազմաթիվ դիմումներ են ստացվել գնդաձև անհայտ թռչող օբյեկտի մասին:

Ոստիկանությունն ուղղաթիռ է բարձրացրել օբյեկտի բնույթը ճշտելու համար, բայց միայն հնարավոր է եղել պարզել, որ այն թռչում է 1,5 կիլոմետր բարձրության վրա, սպիտակ գունդ է, որի վրա կա երկու պտուտակ և ներքևի հատվածում խաչաձև սարքավորում:

Տրանսպորտի նախարարությունն ու օդերևութաբանական վարչությունը հայտարարել են, որ օբյեկտն իրենց հետ ոչ մի կապ չունի: Տրանսպորտի նախարարության Սենդայ քաղաքի բաժանմունքը տեղեկացրել է նաև, որ բնակելի վայրերում, որտեղ մարդկանց կուտակումներ և օդանավակայաններ կան, թռիչք կատարելու համար հատուկ թույլտվություն է պետք, սակայն նրանք այդ նպատակով ոչ մի դիմում չեն ստացել:

Հունիսի 17-ի երեկոյան գունդը թռել է դեպի արևելք` կորչելով տեսադաշտից: