Չինաստանի 11 մլն բնակչությամբ քաղաքում կարանտին է հայտարարվել - VNews

Չինաստանի 11 մլն բնակչությամբ քաղաքում կարանտին է հայտարարվել

1039688 - Չինաստանի 11 մլն բնակչությամբ քաղաքում կարանտին է հայտարարվել

Չինաստանի իշխանությունները 11 մլն բնակչություն ունեցող Շիցզյաչժուան քաղաքում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով համայնքի ղեկավարի հայտարարությանը:

«Համայնքի բնակիչներին թույլ չի տրվում առանց անհրաժեշտության լքել բնակության վայրերը»,- նշել է համայնքի ղեկավարը:

Իշխանություններն արդեն մեկնարկել են բնակչության զանգվածային թեստավորման աշխատանքները: