Chloe Perplexed մեմը վաճառվում է որպես NFT (տեսանյութ) - VNews
    • Vnews Life Vnews

Chloe Perplexed մեմը վաճառվում է որպես NFT (տեսանյութ)

30a6c5329c5556732ff106eb68f099b3 ce 1513x944x0x0 cropped 960x600 - Chloe Perplexed մեմը վաճառվում է որպես NFT (տեսանյութ)

Chloe-ի մայրը՝ Քեթի Քլեմը, կվաճառի աղջկա հայտնի մեմը NFT-ների տեսքով Foundation-ի աճուրդում՝ թույլ տալով գնորդներին ձեռք բերել թվային արտադրանքի սեփականություն: Մեմի նախնական գինը Ethereum կրիպտոարժույթի 5 տոկեն է (ավելի քան 1.1 միլիոն ռուբլի):

«Սա հիանալի հնարավորություն է, հատկապես, եթե կա Քլոեի երկրպագու, ով սիրում է այս մեմը, այժմ նա կարող է ձեռք բերել այն: Նույնիսկ Քլոեն է ասում, որ սա ֆանտաստիկ բան է», – ասել է հերոսուհու մայրը:

Քեթի Քլեմը ցանկանում է եկամուտն օգտագործել դուստրերի կրթության վրա: Իսկ տասնամյա աղջնակը պլանավորում է ձի գնել կամ Դիսնեյլենդ կառուցել:

Քլոեի մեմը վիրուսի նման տարածվել է 2013 թվականին, երբ YouTube-ում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ ինքն ու իր ավագ քույրը Լիլին, արձագանքում էին Դիսնեյլենդ ուղևորության լուրերին: Լիլին սկսում է լացել, և այդ պահին երկամյա Քլոեն կարծես թե այնքան էլ չէր հասկանում, թե ինչ էր կատարվում: Նրա արձագանքը հիմք է դառնում մեմի համար:

Buzzfeed պորտալը նույնիսկ աղջկան անվանել է «Tumblr-ի հովանավոր» և «ինտերնետի աստվածուհի»: Ներկայումս աղջկա instagram-ին բաժանորդագրվել է ավելի քան 500.000 օգտատեր, 263.000 բաժանորդ հետևում է քույրերի համատեղ ալիքին YouTube-ում: