Չորս հայ կին ադրբեջանական գերության մեջ է - VNews
    • Vnews Life Vnews

Չորս հայ կին ադրբեջանական գերության մեջ է

  • 7298
image 1603359452004 - Չորս հայ կին ադրբեջանական գերության մեջ է

Ադրբեջանական գերության մեջ գտնվող պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա: Այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:logo new - Չորս հայ կին ադրբեջանական գերության մեջ է

«Գերության մեջ գտնվող առնվազն չորս կին կա Ադրբեջանի կողմից հաստատված: Կարծեմ` չորսից ավելին արդեն վերադարձվել են»,- ասաց Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը հավելեց, որ պաշտոնապես հաստատված գերիների մեծ մասն արդեն իսկ վերադարձվել են, իսկ քաղաքացիական անձինք ամբողջությամբ են վերադարձվել:

«Կան մի քանի ռազմագերիներ, որոնք պաշտոնական ցանկում են եղել, բայց դեռ չեն վերադարձվել: Կան անհետ կորածներ, որոնք կամ սպանվել են, կամ գերության մեջ են կամ թաքստոցում են: Առկա են տվյալներ ու ապացույցներ, որ գերության մեջ սպանվել են գերիներ, այդ թվում` քաղաքացիական անձինք»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: