Dune-ի սցենարը գրվել է MS-DOS-ով (տեսանյութ) - VNews
    • Vnews Life Vnews

Dune-ի սցենարը գրվել է MS-DOS-ով (տեսանյութ)

maxresdefault 4 - Dune-ի սցենարը գրվել է MS-DOS-ով (տեսանյութ)

2021 թվականի Dune ֆիլմի սցենարիստ Էրիկ Ռոթը ֆիլմը գրել է MS-DOS Movie Master-ի միջոցով, հաղորդում է Vice-ը։

«Ես աշխատում եմ համակարգչային ծրագրով, որն այլևս գոյություն չունի։ Ինձ առաջնորդում է և՛ սնահավատությունը, և՛ փոփոխությունների վախը», – ասել է Ռոթը:

«Dune»-ի սցենարը գրվել է 2018 թվականին, և Ռոթը դեռ օգտագործում էր ծրագիրը։ MS-DOS Movie Master-ը 30 տարվա վաղեմություն ունեցող հավելված է, որում հնարավոր է ստեղծել միայն 40 էջանոց տեքստ:

«Ոչ ոք չի կարող մուտք գործել և յուրացնել իմ սցենարը: Նախևառաջ ես պետք է այն տպեմ և փոխանցեմ մեկ այլ ուրիշի, որ սկանավորի։ Միայն դրանից հետո այն կհայտնվի ուրիշի համակարգչի վրա», – հավելել է Ռոթը:

Գրողը նաև կիսվել է, որ նույնիսկ էլեկտրոնային փոստի հասանելիություն չունի։ Նրա խոսքով դա իրեն օգնում է ավելի լավ կենտրոնանալ։ Բացի այդ, 40 էջի սահմանաչափն օգնում է նրան ավելի կառուցվածքային դարձնել սցենարները:

Այնուամենայնիվ, Ռոթը միակ գրողը չէ, որն օգտագործում է հին ծրագրեր։ Օրինակ՝ «A Song of Ice and Fire»-ի հեղինակ Ջորջ Մարտինն օգտագործել է MS-DOS WordStar-ը: