E3 2021-ի PC Gaming Show-ի 3 ամենաթեժ խաղերը - VNews

E3 2021-ի PC Gaming Show-ի 3 ամենաթեժ խաղերը

  • 12
rawmen header - E3 2021-ի PC Gaming Show-ի 3 ամենաթեժ խաղերը

E3 2021- ի երկրորդ օրը զբաղված էր Xbox-ի և Bethesda-ի համատեղ համաժողովով, որին հաջորդել է Square Enix- ի ցուցափեղկը, բայց PC-ի խաղերի ցուցադրությունից ստացվել են խաղերի շատ այլ հայտարարություններ:

Առանձնացրել ենք ինտրիգային և առաջիկա խաղերի կարևորագույն դրվագները՝

Rawmen

Rawmen-ը երրորդ անձի ասպարեզում հրաձիգ է, որտեղ զենքի փոխարեն, սնունդով պայքարում եք մինչև երկու-ութ խաղացողների դեմ: Կարող եք ապուր նետել ձեր հակառակորդների վրա, նետվել մսից պատրաստված  հյութի մեջ կամ բլիթների միջոցով օդ թռչել:

 They always run

Այս տիեզերական արևմտյան 2D խաղում դուք խաղում եք որպես երեք  ձեռք ունեցող մուտանտ`գալակտիկայի տարածքով վտանգավոր պարգևների համար որսի դուրս եկած: Վիզուալները, անիմացիաները, երաժշտությունը. ամեն ինչ պարզապես անչափ ոճային է, բայց նաև շատ դաժան կադրերով:

FAR: CHANGING TIDES

Far. Lone Sails-ը մինիմալիստական, միայնակ, բայցևապես հզոր մեդիտատիվ փորձ էր, երբ պլանավորում էիք ձեր ճանապարհորդությունը հետապոկալիպտիկ միջավայրում: Սակայն Far: Changing Tides-ի շարունակությունը հաճելի անակնկալ էր: Այն ավելի գեղեցիկ է թվում, և այս անգամ հեղեղված աշխարհի միջով նավ եք վարում, մինչ ճանապարհորդությունների ընթացքում փորձում եք շարժել ձեր մեքենան՝ նավի մասեր խնայելով: