Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում - VNews
    • Vnews Life Vnews

Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

383A9921 1 scaled - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Կարեն Փեյնի՝ «Մտածիր ինչ ես հագնում. նորաձության հոգեբանություն» գիրքը կարևորում է հոգեբան Ադամ Գելինսկու  այն հետազոտությունը, որտեղ նա առաջին անգամ օգտագործել է «փակ ճանաչողություն» եզրույթը. մենք դառնում ենք այն, ինչ կրում ենք:

Գույնը կարող է առաջացնել ցանկացած զգացողություն. կանացիությունից ու առնականությունից մինչև հույզեր ու ցանկություններ: Այն կարող է լիովին փոխանցել անձի կարգավիճակը և հուզական մակարդակը: Գույնն ազդում է ոչ միայն այն բանի վրա, թե ինչպես են ուրիշները տեսնում ձեզ, այլ թե ինչպես ես դու քեզ տեսնում: Հետևաբար, նորաձևության գույների հիմքում ընկած են որոշակի հոգեբանական փոխազդեցություններ:

Նորաձևության գույների և գունային համադրությունների մասին VNews-ը զրուցել է ոճաբան Մարիամ Մելիք-Բախշյանի հետ:

383A9914 1 960x640 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

 

Մարիամ, կա՞ն արդյոք թրենդային և ոչ թրենդային գույներ: Ո՞րն է այս տարվա գույնը:

Նորաձևության մեջ իրերի ձևվածքը, երկարությունը, կտորները, նախշերը մշտապես ենթարկվում են փոփոխությունների: Նույնը չենք կարող ասել գույնի մասին: Չկան ակտուալ և ոչ ակտուալ գույներ: Իհարկե, կոնկրետ տարվա համար կան ավելի տարածված ու արտահայտված գույներ նորաձևության տների հավաքածուներում և նորաձևություն թելադրող անձանց կերպարներում: Կա նաև Պանտոն գույնի ինստիտուտ, որը կանխատեսում է մոտակա երկու տարիների յուրաքանչյուր սեզոնի նորաձև գույները: Նորաձևության տներն առաջնորդվում են այդ կանխատեսումներով։ Սա ամենևին չի նշանակում, որ այս կամ այն գույնը թրենդային է, իսկ մյուսը՝ ոչ: Օրինակ այս ամռանն ավելի շատ կտեսնենք պիստակի գույնի կանաչ, երկնագույն, հագեցած կարմիր, վառ դեղին, նարնջագույն ու վարդագույն:

383A9937 960x1440 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Ո՞ր գույնն է առավելապես արտահայտված այս տարի:

Առավել ակցենտային է կանաչը՝ իր բոլոր երանգներով: Բոտտեգա Վենետա նորաձևության տունը առաջին բրենդերից է, որ իր հավաքածուում ներկայացրել է վառ կանաչ գույնը որպես հիմնական ակցենտ։ Երանգը ակտուալ է թե մոնոխրոմ աութֆիթում, թե  որպես ակցենտ:

Կարծում եմ՝ գարունը խոտի, ծաղիկների ու տերևների պայծառ կանաչ կրելու լավագույն ժամանակն է: Բնության վերածննդի գույնը` կանաչը մեզ կապում է բնության և ազատության հետ:

1 10 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում     2 6 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում     3 3 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Ինչպե՞ս համադրել գույները, ինչի՞ն ուշադրություն դարձնել:

Գույների համադրության տարբեր սկզբունքներ կան։ Գույները կարելի է հեշտությամբ համադրել ըստ իրենց հագեցվածության՝

4 2 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում    5 2 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում    6 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Կան տաք գույներ, որտեղ առկա է դեղին պիգմենտ, և սառը գույներ, որտեղ առկա է կապույտ պիգմենտ: Ըստ այդմ՝ գույները կարելի է նաև համադրել ըստ տաքության:

7 2 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում      8 1 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Գույների ճիշտ համամասնությունները կերպարում պահպանելը ևս մեծ նշանակություն ունի։ Կերպարում երեք գույն օգտագործելիս ցանկալի է դրանք բաշխել 60/30/10, իսկ երկու գույն օգտագործելու դեպքում՝ 60/40 կամ 70/30 հարաբերակցությամբ՝ կերպարի ներդաշնակությունն ապահովելու նպատակով:

Ավելորդ կգ և տարիք չավելացնելու դեպքում չարժի օգտագործել 50/50 և 30/30/30 համամասնությունները:

Եթե դեռ պատրաստ չեք գունային համարձակ համադրությունների, կարելի է օգտագործել ախրոմատ + գույն համադրելու եղանակը, որը ենթադրում է գունային պիգմենտից զուրկ սևի, մոխրագույնի և սպիտակի հետ ցանկացած գույնի համադրություն:

10 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում    11 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում    12 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Իտենի անիվը օգտագործվում է նաև  նորաձևության մեջ։ Անիվում ներկայացված են բոլոր գույները, որոնք դասակարգված են հետևյալ կերպ՝ առաջնային, երկրորդական և երրորդական։

20 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Իտենի անիվի օգնությամբ գունային ամենատարածված համադրությունների եղանակներն են՝

Մոնոխրոմ՝ միևնույն գույնի տարբեր երանգների համադրություն

21 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Անալոգային՝ հարակից գույների համադրություն

23 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Կոմպլիմենտար՝ հանդիպակած երկու գույների համադրություն

24 - Գունային համադրություններ. Վերածննդի գույնն՝ ամբողջ քաղաքում

Ասում են սևը մշտապես թրենդային է և համադրվում է յուրաքանչյուր գույնի հետ, իրո՞ք այսպես է:

Սևը՝ գունային պիգմենտից զուրկ լինելով, համարվում է նեյտրալ և իսկապես հեշտությամբ համադրվում է ցանկացած գույնի հետ:

Կա այսպիսի միֆ կամ իրականություն, որ սև գույնը, կերպարը չծանրացնելու նպատակով, պետք է կերպարում ունենա կրկնություն: Նույնիսկ սև ակնոցն ու փոքրիկ կոճակը կարող են խնդիրը լուծել: Այսպիսով, հավասարակշռելով սև գույնի բաշխումը մարմնի տարբեր հատվածումներում, կերպարին թեթևություն ենք հաղորդում:

Պարտադի՞ր է պայուսակ- կոշիկի համադրությունը պահպանելը:

Որոշ ժամանակ առաջ կոշիկի և պայուսակի գունային համադրությունը «պարտադիր» էր: Հիմա պատկերը փոխվել է: Տարբեր գույների կոշիկ և պայուսակ կրելը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև ցանկալի: Նույնիսկ նույն երանգի համադրություններ անելու  մեծ ցանկության դեպքում պետք է նախապատվությունը տալ տարբեր ֆակտուրաներին կամ նույն գույնի տարբեր երանգներին: Օրինակ՝ մուգ մանուշակագույն կոշիկ և բաց մանուշակագույն պայուսակ:

Կերպարում թույլատրվում է ունենալ կոշիկի կամ պայուսակի երանգից մեկ այլ իր:

 Ո՞վքեր են որոշում թե որ իրը, գույնն ու ձևվածքն են առավել ակտուալ:

Նորաձևության մեջ կան նորաձևություն թելադրող բրենդեր, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվում են: Կոնկրետ պահին հաճախորդի զարկերակը ճիշտ բռնելու կարողությունը, հաճախորդի պահանջներն ու ցանկությունները ճիշտ հասկացող բրենդն էլ դառնում է նորաձևություն թելադրող: Նորաձևության ցուցադրություններից հետո սելեբրիթիները և նորաձևություն թելադրող անձիք սկսում են կրել նորաձևության տների առաջարկած թրենդերն իրենց լուքերում, և այդպիսով դրանք հասանելի դարձնում ավելի լայն հասարակությանը։